1․ Գտի՛ր մեկ արմատ և երկու ածանց ունեցող բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։ Լուսանկարչական, տեսականորեն, գրահրատարակչական, հացթուխ, ծովեզրյա, դարբնություն, բարեհամբույր, ատաղձագործ, մանրանկարչություն, հրուշակագործ, վերաբաշխում, գիտականորեն, անօգնական, բազմություն, տգիտություն:

2. Լրացրու՛ բաց թողնված տառերը։

Նստարանն այնքան կարճ էր, որ չորրորդ անձին չընդունեցին։ Մինչև այս հասակս ուրիշի դռանը վայրկյան չեմ բանել։ Ժամանակ անժամանակ ներս կընկնի, կշաղակրատի, լիրբ կծիծաղի,  դուրս կտա,  ինչ  որ բերանը գա։  Ննջարանը լուսավորված էր արդուզարդի սեղանին վառվող մոմերով։  Մանեն պառկած էր մահճակալին՝ շորերը  հագին։  Դա իր ձայնը չէր, այլ ոչ մարդկային մի ձայն, որից ինքն էլ սարսռեց։ Այդ հուսահատ քայլին միմիայն սարսափից էր դիմել։

3. Կետադրի՛ր տրված նախադասությունները։
Հայաստանը ուր որոշել էր գնալ՝ մանուկ հասակից չէր տեսել: Խաղաղ գիշերվա մեջ, թույլ լույս արձակելով երկու աստղ էր պլպլում՝ Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա: Ծովափին կանգնած աղջիկը՝ հայացքը հառել էր հեռու հորիզոնին: Անգղերի կռնչոցից վախեցած ձիերը, խլշեցին ականջները: Ժայռի կատարին բազմած արծիվն՝ ակնդետ նայում էր երկնի լազուրին: Այս անգամ ուրիշ կաս-կարմիր փողկապով էր նոր ածիլված դեմքով անսովոր առույգ ու կենսուրախ: Դու մեր ձորերից չես հեռանա չէ: Ով է տվել Ձեզ այդ նամակը:

Թողնել մեկնաբանություն