Մարտի 16- 20. հեռավար- առցանց ուսուցում

Առաջադրանք՝ 

Բլոգում հրապարակում ենք Տիգրան Հայրապետյանի մասին վերլուծական նյութ

Տիգրան Հայրապետյանի մասին կարդալուց հետո ես հասկացա, որ նա եղել է անվախ, տաղանդավոր, խելացի և շատ պրոֆեսիոնալ է եղել իր գործի մեջ: Նա կարող էր իր մտքինը ասել, նա չէր վախենում, թե ինչ կլինի իր ասածներից հետո, նա ասում էր, ինչ մտածում էր և չէր վախենում հետևանքներից: Ամենից շատ ինձ զարմացրեց այն, որ նրա գրած հոդվածները, որոնք գրել է տասնյակ տարիներ առաջ, գրեթե նկարագրում է հիմիկվա իրավիճակը: Այսինքն նա դեռ այն ժամանակ է իմացել, թե ինչպիսին է իրավիճակը հիմա և հետո լինելու: Նա գրել է շատ հոդվածներ, որոնք մարդկանց օգնել են կազմել կարծիք ստեղծված իրավիճակի մասին: Նա նաև գրել է գրքեր: Տիգրան Հայրապետյանը իր մտքերը արտահայտում էր հոդվածների միջոցով և դրանց միջոցով էր փորձում մարդկանց հասցնել իր ասելիքը: Նա, իրոք, որ եղել է «մեծատառով» մարդ և ափսոս, որ նա մահացավ շատ վաղ տարիքում:

Հասարակագիտություն. Իշխանություն

Իշխանություն, հեղինակություն, իրավավարչական կամ քաղաքական միավոր։ Որպես հեղինակություն առաջանալով մարդկային հասարակության արշալույսին՝ հասարակական արտադրությունը կազմակերպելու նպատակով ձգտել է իր կամքին ենթարկել, կարգավորել ու կառավարել հասարակության անդամների գործողություններն ու փոխհարաբերությունները։ Անընդհատ զարգացել ու շարունակում է կատարելագործվել։ Մինչև դասակարգերի ու պետության առաջացումը կրել է հասարակական բնույթ՝ չունենալով հասարակությունից վեր կանգնած մարմիններ։ Իշխանությունը ներկայացրել են տոհմացեղային ընտրովի ավագները՝ առաջնորդները։ Դասակարգերի ծագումը, քայքայելով տոհմացեղային արյունակցական կապերը, առաջնորդների բարոյական հեղինակությունը փոխարինել է համընդհանուր հեղինակության իշխանությամբ, որն արդեն առանձնացել, վեր է կանգնել հասարակությունից, ընդունել դասակարգային բնույթ և աստիճանաբար դարձել ժառանգական։ ժառանգականությունը սակայն վերացվել է կապիտալիստական հասարակությունում, որում բուրժուազիան հաստատել է իր տիրապետությունը։ Դասակարգային հասարակարգերում իշխանությունները հանդես են եկել տարբեր ձևերով ու անվանումներով (իշխանական դքսություն, հերցոգություն, թագավորություն, խանություն, կայսրություն, հանրապետություն) և այժմ էլ հարատևում են նույն կամ նոր տարատեսակներով ու անուններով՝ միշտ արտահայտելով իշխող խավերի շահերը։

Հասարակագիտություն. Պատասխանատվություն

Պատասխանատվությունը կյանքում ամենակարևոր պարտականություններից մեկն է: Բոլոր մարդիկ պարտավոր են ունենալ պատասխանատվության զգացում, որովհետև առանց դրա դժվար կլինի մարդու մասին կազմել ինչ-որ կարծիք և առավելևս հարգել նրան: Պատասխանատու մարդը օգտակար է ամեն տեղ, ցանկացած շրջապատում, որովհետև նա օրինակելի մարդ է և նրանից կարող են օրինակ վերցնել բոլորը: Պատասխանատվությունը մարդու մոտ ձևավորվում է կյանքի ընթացքում: Մարդը, եթե ունի պատասխանատվություն, բայց չունի շատ գիտելքիներ, նա ավելի շատ օգտակար կլինի, քան եթե լինի հակառակը:

Օրինակ՝ ենթադրենք ինչ-որ տղա ինչ-որ ռեստորանում աշխատում է աման լվացող, նա չունի գիտելիքների մեծ պաշար, բայց պատասխանատու է, այսինքն գործի է գալիս ժամանակին, իրեն տրված առաջադրանքը կատարում է իրեն տրված ժամանակահատվածում և այլն…

Իսկ հիմա ենթադրենք, որ ինչ-որ տղա աշխատում է հաշվապահ շատ լուրջ կազմակերպությունում, հաշվապահը շատ պատասխանատու աշխատանք է և նա այդ գործի համար ունի հիանալի գիտելիքներ: Բայց նա անպատասխանատու է, այսիքն գործի գալիս է ուշացած, կամ չի գալիս, ամսվա վերջում հաշվետվություն չի ներկայացնում և այլն…

Այս ամենից կարող հետևություն անել հետևյալ կերպ, որ իմ բերած առաջին օրինակում տղան շատ պատասխանատու է, նա կմնա ու կաշխատի այդտեղ և իր օրվա հացը կվաստակի: Իսկ իմ բերած երկրորդ օրինակի տղան իր անպատասխանու քայլերի շնորհիվ կարժանանա նրան, որ իրեն գործից կհանեն, որովհետև նա այդ կազմակերպությանը, ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ: Այսինքն նա չի կարող վաստակել իր օրվա հացը և կմնա անգործ:

Այս ամենից կարող ենք ասել, որ պատասխանատվությունը, երբեմն կարևոր է դառնում գիտելիքից և այս ամենից խուսափելու համար պետք է լինել ուղղակի պատասխանատու:

Փոքր հասակում մարդը լինում է պատասխանատու միայն իր համար, իսկ երբ մեծանում է և կազմում ընտանիք իր գործն ավելի է մեծանում և նա, արդեն պատասխանատու է իր երեխաների և երբեմն էլ կնոջ համար: Մարդու պատասխանատվությունը ավելի շատ երևում է այնտեղից, երբ նրան ինչ-որ բան են վստահում և վստահ լինում, որ նա դրա հանդեպ կլինի զգույշ և ամեն ինչ կանի ըստ պայմանների: Օրինակ՝ ես իմ ընկերոջից գումար եմ վերցնում և պայմանավորվում, որ մեկ օր կամ երկու օր հետո կվերադարձնեմ ու չեմ վերադարձնում, այսինքն ես դառնում եմ անպատասխանատու և այդտեղից երևում է իմ անպատասխանատվությունը և մյուս անգամ իմ ընկերը ինձ էլ գումար չի տա:

Բոլորս էլ պետք է իմանանք, որ եթե չլինի պատասխանատվություն ոչ մի ծրագիր կամ գործ հաջողությամբ չի պսակվի:

Հասարակագիտություն. Ազատություն

Ազատությունը այնպիսի բան է, որ բոլորը մեծ տարիքում երազում են նրան: Ամեն մարդու կարծիքով ազատությունը տարբեր բան է, և շատ քչերն են, որ կարողանում են ճիշտ ընկալեն և հասկանան այդ բառի իմաստն ու նշանակությունը: Իմ կարծիքով ազատությունը լինում է շատ տարբեր տեսակների, օրինակ՝ ֆիզիկապես ազատություն, կրոնի ազատություն, խոսքի ազատություն և այլն… Կա նաև ազատության ժամանակ տեսակը, որի ժամանակ մարդ կարող է ինչ ուզել անել, որովհետև տվյալ պահին նա հարկադրված չէ ինչ-որ հատուկ բան անելուն, այլ ազատ է և կարող է ժամանակը ծախսել ինչպես կցանկանա: Այս աշխարհում ոչ ոք մյուսի հանդեպ չունի խոսքի ազատության իրավունք, բայց ուրիշ երկրներում կան մարդիկ, ովքեր իրենց ծառաների կամ ստրուկների հասցեին ինչ ուզում ասում են, այսինքն նրանք չեն հարգում այդ մարդուն և ոտնահարում են նրա անձը: Մեր դպրոցում չկա խոսքի ազատություն, բայց կա հագուստի ազատություն: Մեր երկրում կա կրոնի ազատություն: Ազատությունն ինձ համար շատ թանկ բան է, որովհետև ազատության ժամանակ ես սկսում եմ ստեղծագործել, մտածել, ստեղծել, այն անկապ վատնել և այլն… Իմ կարծիքով ազատություն միայն ունեն մի տեսակի էակներ,՝ թռչունները, որովհետև կարող են ճախրել որտեղ կուզեն և նրանց ոչ ոք չի կարող ինչ-որ բան արգելել, այսինքն նրանք ունեն ամեն ինչ իրավունք՝ հատկապես ճախրելու: Ազատությունը շատ լավ բան է և այն մարդուն հեշտ չի տրվում: Ազատությունը գործողությունները չի սահմանափակում, այլ հակառակը ընդլայնում է և մեծացնում:

Հասարակագիտություն. Մթնոլորտի աղտոտվածությունը երևանում

Նպատակը՝ Հասկանալ աղտոտման խնդիրը, փորձել գտնել ուղղություններ, որոնցով կլինե նաև լուծումներ

Խնդիրներ՝ պարզել, թե ինչպես է աղտոտվում միջավայրը, որտեղ է ավելի շատ տարածված աղբահանությունը: Պարզել, թե ինչեր կամ ովքեր են աղտոտում միջավայրը:

Մեթոդ՝ Նպատակին հասնելու համար, ես իրականացնելու եմ հարցազրույցներ, ինտերնետից հայթայթելու եմ տեղեկություններ և իմանալու մարդկանց կարծիքը:

Մթնոլորտն աղտոտող նյութեր

Գազեր

Ներկայումս (2006) հայտնի է կենսոլորտն աղտոտող մոտ 20 հզ. նյութ։ Մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերից է ածխածնի մոնօքսիդը՝ շմոլ գազը (CO), որը մթնոլորտի բաղադրության մեջ չնչին է և չի վնասում մարդու առողջությանը, իսկ քանակի կտրուկ ավելացման գլխավոր պատճառը նավթի, գազի, քարածխի, կենցաղային և արդյունաբերական թափոնների ու փայտի թերի այրումն է։ Ամենամեծ բաժինն ընկնում է ներքին այրման շարժիչներին, հատկապես ավտոմոբիլային տրանսպորտին։ Շմոլ գազի պարունակությունը մեծ է խոշոր քաղաքների, հատկապես խաչմերուկների և կանգառների օդում։

Մասնակից՝ Սերգեյ Մանուկյան

Ակնկալիք՝ ինչ-որ մեկը կլսի իմ ձայնը և բողոքը:

Ժամանակահատված` 24/10/2019-ից մինչև 30/11/2019

Մարդը և հասարակությունը

Հասարակությունը մարդկանց ամբողջություն է, որի մեջ մտնում են աշխարհի բոլոր մարդիկ: Կան հատուկ մասնագետներ, ովքեր ուսումնասիրում են հասարակության անցուդարձը, թե այնտեղ ինչ է կատարվում, ինչ է տեղի ունենում և այլն: Ի տարբերություն մյուս երկրների մեր երկրի հասարակությունը շատ խիզախ է, դա երևաց նաև թավշյա ոչ բռնի հեղափոխությունից, որի ժամանակ մարդիկ չէին խնայում անգամ իրենց և պայքարում էին մինչև վերջ: Ես նույնպես հասարակության մի մասնիկն եմ կազմում և փորձում ինչքանով, որ կարող եմ օգտակար լինել հասարակությանը: Ես կարծում եմ, որ ամեն մարդ պետք է ամեն ինչ անի՝ նպաստելու համար հասարակության բարելավմանը, այլ ոչ թե իր շահի համար դեմ գնա իր երկրին և խախտի մի շարք կարևոր սկզբունքներ:

Տղամարդկանց և կանանց իրավունքները

Ես կարծում եմ, որ պետք է կանանց և տղամարդկանց իրավունքները հավասար չլինեն: Ես համաձայն եմ այն բանի հետ, որ տղամարդիկ մի փոքր առավելություն ունենան կանանց հանդեպ: Մեր երկրում տղամարդիկ ունեն բացահայտ առավելություն և ինձ թվում է, որ այդպես լավ է: Կան մի շարք երկրներ որտեղ կանայք ընդհանրապես իրավունքներ չունեն և իրենց կամքից անկախ ենթարկվում են օրենքների: Նաև կան երկրներ որտեղ տիրում է գենդեռային հավասարություն: