Գործնական քերականություն

Շաղկապ-իրար կապել, շաղկապել: Շաղկապերը իրար են կապում նախադասությունները կամ նախադասության անդամները: 
Բաժանվում են երկու տեսակի
Համադասական՝ և, ու, բայց, իսկ, սակայն, այլ, կամ, էլ, նաև, այլև, ապա, այսինքն, ուրեմն  և այլն: (Կապում են նախադասության համազոր անդամներ կամ համազոր, համադաս նախադասություններ)
Օրինակ՝ Ահել ու ջահել իրարով անցան:
Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում ուրիշ պոետներ կան:

Ստորադասական ՝ որ, թե, եթե, նախքան, որպեսզի, որովհետև, թեև, թեկուզ, թեպետև, մինչ, մինչև, մինչդեռ, քան և այլն: (Բարդ նախադասության մեջ ստորադաս ՝ երկրորդական նախադասությունը կապում են  գերադաս է գլխավոր նախադասությանը)
Օրինակ՝ Գևորգի առաջարկը նա ընդունեց, որովհետև հավատաց քաջությանը:

  1. Փորձի՛րբացատրել տրված խմբերի նախադասությունների տարբերությունը (ուշադրությո՛ւն դարձրու նրանց մեջ մտնող նախադասությունների հարաբերությանը) և անվանի՛ր խմբերից յուրաքանչյուրը:

Ա. Շների ծառայությունների մասին կարելի է երկար գրել, կարելի է նաև նրանց պատվին կանգնեցված հուշարձանների մասին պատմել:
Լճում ձկների տեսակները շատացել են, և կերի պակաս է նկատվում:
Սիգը  դրսից է բերվել Սևան և այստեղ իր բազմացման համար նպաստավոր պայմաններ է գտել:

Համադասական

Հողը ոչ թե օգնում է բույսերին, այլ խանգարում է նրանց աճին:
Բ. Մ. թ. ա. IV ղարում շունն է արթնացրել Կորնթոս քաղաքի կայազորին, երբ թշնամին գաղտագողի մոտեցել է քաղաքին:
Ճապոնացի գիտնական Նոդզավան ասում է, որ հողը բոլորովին էլ չի նպաստում բույսերի աճին:
Գետերի հոսանքում էլ ձուկն ազատ երթևեկելու հնարավորություն չունի, քանի որ ամենուրեք դրված են ջրմուղ սարքեր ու կայաններ:
Սևանում համեմատաբար բարվոք  է սիգ ձկան վիճակը, որը դրսից` ռուսական Լադոգա և Չադ լճերից է բերվել:

Ստորադասական

2.Տրված բարդ նախադասությունները երկու խմբի բաժանի՛ր` ըստ նրանց մեջ մտնող նախադասությունների հարաբերության:

Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին, նա պատված էր համատարած անտառով:  Համադասական
Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին, որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել: Ստորադասական
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային, և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին: Համադասական
Մշակվող հողերը շրջափակում են մետաղալարե ցանկապատով ու դրա միջով էլեկտրական հոսանք են անցկացնում: Համադասական
Որսորդությունը դարձավ նաև սպորտ, իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը: Համադասական
Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով, որ անձամբ հազար առյուծ խփեց:  Ստորադասական
Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը, բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան: Համադասական

  1. Փորձի՛րտրված նախադասությունները լրացնել:

1-ին վարժության Բ խմբում բարդ ստորադասական նախադասություններ են. դրանց կազմի մեջ մտնող նախադասություններից մեկը գերադաս է, մյուսը`երկրորդական:
Ա խմբում բարդ համադասական նախադասություններ են, դրանց կազմի մեջ մտնող նախադասությունները համազոր են:
Համադաս նախադասություններն ու նախադասության համադաս անդամները կարող են կապակցվել համադասական շաղկապներով:
Երկրորդական նախադասությունները գլխավորի հետ կապվում են ստորադասական շաղկապներով կամ հարաբերական դերանուններով:

  1. Նախադասություններըտրված շաղկապական բառերից յուրաքանչյուրով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն: Երկրորդական նախադասություններն ընդգծի՛ր:

ա) Երբ, բ)  որ:

Գետը զայրանում է, երբ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:
Գետը զայրանում է, որ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:

  1. Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ ` քանի ձևով կարող ես:

Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների և դրանք տանում են դեպի այգիները:
Զրույցը լռում էր, որովհետև նրանք լսում էին ջրերի ձայնը:
Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Վեր բարձրանալիս որսորդը զգաց, որ մեկը հետևում է իրեն:
Անունը Ծիրանի տափ է, բայց ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:
Ժամանակին հսկաներ են ապրել, և իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ, որովհետև կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
Ես ուրախ կլինեմ, երբ ամեն ինչ կկարգավորվի:
Դու քաջ ես ու անձնվեր ու դու կարդարացնես մեր հույսերը:
Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հազար կիլոմետրի է հասնում, մինչդեռ դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:

  1. Ըստ տրված կաղապարների`նախադասություններ կազմի´ր: Բարդ համադասակա՞ն, թե՞ստորադասական նախադասություններ ստացվեցին:

……………, և……………..:

……………, ու…………….:

……………, կամ………….:

……………, և………………:

……………, կամ…………..:

Ե՛վ…….., և՛………..:
Ո՛չ………., ո՛չ………:
Թե՛………., թե՛………:
Կամ………., կամ………:

……………….., թե՞…………….:

7.Ըստ տրված կաղապարների բարդ նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ նախադասություններ ստացվեցին:

Այնքան……………, ինչքան (որքան)……….:

Այնպես…………., ինչպես…………:

Այնտեղ…………., որտեղ (ուր)…………:

Երբ……………., հենց այդ ժամանակ …………:

Հենց որ…………, ……………….:

……………….., այնպես որ…………..:

……………….., մինչդեռ………….:

Քանի դեռ…………,…………:                                             :

 

…………………., թե………………:

  1. Կետերըփոխարինի՛րնախադասություններով :

Ոչ մի հնար չօգնեց, և…:
Լուրը շատ անսպասելի էր, բայց…:
Ինչո՞ւ պտտվող հոլը չի ընկնում, թեև…:
Թափ առնելով` ճոճանակն սկսեց շրջաններ գծել, իսկ…:
Աշխարհում ամեն ինչ շարժվում է, կամ…:

Ֆիզիկա. Առցանց ուսուցում

Թեմա՝    Ներքին էներգիա (ԳԼՈՒԽ V)   §40. Ջերմաքանակ. §41. Ջերմահաղորդականություն.

Առաջադրվող հարցեր՝

1) Ինչով են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը:

Դրանք տարբերվում են իրարից նրանով, որ ջերմահաղորդման պրոցեսը կատարվում է առանց աշխատանքի , տեղի է ունենում միմիայն մարմնի ներքին էներգիայի փոփոխման հետևանքով, իսկ մյուս երևույթի առկայության համար, պետք է կատարել որևէ աշխատանք:

2) Ինչ է ջերմանաքանակը: 

Այն էներգիան, որը մարմինը ստանում կամ տալիս է ջերմափոխանակության ժամանակ, կոչվում է ջերմաքանակ:

3) Ինչ միավորով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:

ՄՀ-ում ջերմաքանակի միավորը 1 Ջ-ն է(Ջոուլ): Օգտագործվում են նաև կԳ- կիլոջուոլը և ՄԳ-մեգաջուոլը:

4) Որ դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում՝ նույն զանգվածի գոլ, թե եռման ջուր ստանալու համար:

Ավելի շատ ջերմաքանակ պահանջվում եռման ջուր ստանալու համար—100 աստիճան։

5) 1լ և 2լ տարողությամբ անոթները լիքը լցված են եռման ջրով: Մինչև սենյակային ջերմատիճանը սառչելիս որ անոթի ջուրն ավելի շատ ջերմաքանակ կկորցնի:

2լ տարողությամբ անոթը ավելի շատ ջերմաքանակ կկորցնի:

6) Նկարագրեք ջերմահաղորդականության երևույթը ցուցադրող փորձը:

Տաք մարմնից սառը մարմնին կամ մարմնի տաք տեղամասից սառը տեղամասին ներքին էներգիայի հաղորդման պրոցեսը, որն իրականացվում է մոլեկուլների ջերմային շարժման և թոխազդեցության շնորհիվ, կոչվում է ջերմահաղորդականություն:

7) Թվարկեք մի քանի լավ ջերմահաղորդիչ մի քանի վատ ջերմահաղորդիչ նյութեր:

Լավ ջերմահաղորդիչ մետաղներ է արծաթը:
Վատ ջերմահաղորդիչ են՝ օդը, գազերն ու հեղուկները։

8) Ինչու է օդը վատ ջերմահաղորդիչ:

Քանի որ օդը գազ է, իսկ գազերում մոլեկուլների հեռավորությունը մեծ է  և մոլեկուլների բախումները հազվադեպ են տեղի ունենում, էներգիան շատ դանդաղ է  փոխանցվում մի մոլեկուլից մյուսին:

9) Ինչ կիրառություն ունեն ջերմամեկուսիչ նյութերը:

Ջերմամեկուսիչ նյութերը շատ լայն կիրառություն ունեն շինարարության ոլորտում։

Առաջին աստիճանի անհավասարումներ

1.Առաջադրանք

ա) x+4>5x
x-5x>-4
-4x>-4
x<1     x∈(-∞,1)

բ) x-2<3x
x-3x<2
-2x<2
x>-1     x∈(-1,+∞)

գ) 2x+1<x
2x-x<-1
x<-1     x∈(-∞,-1)

դ) 7x-13>9x
7x-9x>13
-2x>13
x<-13/2     x∈(-∞,-13/2)

Շարունակել կարդալ “Առաջին աստիճանի անհավասարումներ”

Առցանց ուսուցում․ Ներքին էներգիա

Ֆիզիկա

Թեմա՝    Ներքին էներգիա (ԳԼՈՒԽ V) §38.  Ներքին էներգիա. §39.  Ներքին էներգիայի փոփոխման եղանակները.

Առաջադրվող հարցեր՝

1) Մեխանիկական էներգիայի ինչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:

Երկու տեսակ՝ կինետիկ և պոտենցյալ: Օրինակ՝ շաժվող օդանավի մեջ նստած ուղևորը օդանավի նկատմամբ զրո կինետիկ էներգիա ունի, սակայն նրա կինետիկ էներգիան Երկրի նկատմամբ փոխարինվում է պոտենցյալով։

2) Ձևակերպեք էներգիայի պահպանման օրենքը:

Դիմադրության և շխման ուժերի բացակայությամբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն՝ պահպանվում է։

3) Ինչպես է փոխվում որոշ բարձրությունից ընկնող գնդիկի էներգիան հենարանին (օրինակ գետնին) հարվածելուց հետո: Խախտվում է արդյոք էներգիայի պահպանման օրենքն այդ ժամանակ:

Մեխանիկական էներգիան փոխակերպվում է ջերմայինի,այսինքն ՝դառնում է պոտենցիալ էներգիա։

4) Ինչու է ընկնող գնդիկի հարվածից կապարե թիթեղի ջերմաստիճանը բարձրանում:

Երկու մարմինների մոլեկուլները շփման մակերեսում կատարում են ջերմային շարժում և տաքանում են։

5) Ինչ է մարմնի ներքին էներգիան: Ինչից է կախված այն:

Մարմնի մասնիկների ջերմային շարժման կինետիկ ՝էներգիանրրի և մասնիկների փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարը  անվանում են մարմնի ներքին էներգիա:

6) Նկարագրեք մի քանի փորձ՝ ապացուցելու համար մարմնի ներքին էներգիայի գոյությունը:

Օդահան պոմպի զանգի տակ դնենք մխոցով գլան։Գլանում կա օդ,իսհ մխոցին դրված է ծանրոց։Երբ զանգից հանենք օդը, գլանի օդը սկսում է ընդարձակվել ևմխոցը բարձրացնում է վերև՝կատարելով մեխանիկական աշխատանք։Նշանակում է գլանի օդը օժտված է ներքին էներգիայով։

7) Բերեք օրինակներ, որոնք համոզում են, որ շփման կամ դիմադրության ուժերի առկայությամբ շարժվելիս փոխվում է մարմնի ֆիզիկական վիճակը:

Եթե փորձենք շարժել սեղանին դրված գիրքը, ազդելով նրա վրա հորիզոնական ուժով, կնկատենք, որ այն սկսում է շարժվել, երբ այդ ուժը հասնում է որոշակի արժեքի: Դա նշանակում է, որ մարմնի վրա այդ ընթացքում ազդում է մեկ այլ ուժ, որը հակառակ է ուղղված կիրառված ուժին և համակշռում է այն: Այն ուղղված է մարմնի հնարավոր շարժման ուղղությամբ: Այդ ուժը գրքի և սեղանի միջև առաջացած դադարի շփման ուժն է: Այդ ուժին մենք հանդիպում ենք, երբ փորձում ենք տեղից շարժել ծանր պահարանը:

8) Ինչ է ջերմահաղորդումը: Կարելի է ջերմահաղորդումը համարել էներգիայի փոխակերպում:

Առանց աշխատանք կատարելու մարմնի ներքին էներգիա փոփոխման պրոցեսն անվանում են ջերմահաղորդում: Այո՛։

9) Ինչն է բնութագրում մեխանիկական էներգիայի փոփոխությունը:

Մեխանիկական էներգիայի փոփխությունը բնութագրում է մարմնի ֆիզիկակն վիճակը։

Առցանց ուսուցում 19/03/2020

Կարդա՛ Չարենցի ,,Տաղարան,, շարքը:
1. Ո՞ւմ է նվիրված շարքը, անունից բացի նշել մի քանի տեղեկություն:
Եղիշե Չարենցի «Տաղարան» շարքը, որը հեղինակն ավարտել է 1921 թվականին, նրա գեղարվեստական այդ ընթացքի ինքնատիպ արտահայտություններից մեկը եղավ, որը տպագրվեց 1922 թվականին՝ տեղ գտնելով մոսկովյան հրատարակության երկհատորյակի առաջին հատորում:«Տաղարան» ժողովածուն նա ձոնել է իր սիրելի կնոջը՝ Արփենիկին:

2. Բանաստեղծությունների մեջ ինչո՞ւ է հաճախ նշվում Սայաթ-Նովայի անունը, ինչպե՞ս է դա հիմնավորվում:
Քանի որ Սայաթ-Նովան մեծն աշուղ էր, Չարենցը ուզում էր նմանվեր նրան, այսինքն կարողանար նրա պես նվագեր, երգեր և այլն…
Չարենցը ուներ բանաստեղծություններ, որոնցում պատմում էր դրվագներ իր կյանքից, որոնք նաև տեղի են ունեցել Սայաթ-Նովայի հետ: Նա ամեն կերպ Սայաթ-Նովային համարում եմ մեծն աշուղ ու փառաբանում:
3. Շարքում հաճախ են օգտագործված բարբառային բառեր, ո՞ր բարբառի մասին է խոսքը, դուրս բեր բառերը՝ կազմելով ,,Տաղարան,, շարքի բառարան: Բառերը բացատրի՛ր nayiri.com-ի բարբառային բառարանի օգնությամբ:
4. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած բանաստեղծությունը, սովորի՛ր անգիր, մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ այդ բանաստեղծության ասելիքը:

Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ — ու բաց ըլիմ մինչև էգուց։

Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի — ու լաց ըլիմ մինչև էգուց։

Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
ընկերների սուփրին1 գինի ու հաց ըլիմ մինչև էգուց։

Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։

Այստեղ Չարենցը ուզում է ասել, որ կուզի կուզի ամեն ինչ մոռանալ ու մինչև լույս հարբել, բոլորի հետ ընկերանա, գնա անծանոթ տեղեր, ընկերների մոտ, ուտի ու խմի: Հետո գնա ուրիշ աղջիկների գիրկը գլուխը դնի և անդադար մտածի իր կնոջ մասին: Իմ կարծիքով բանաստեղծության ասելիքն այն էր, որ մարդ ինչ-որ ժամանակ հոգնում է ամեն ինչից ու գնում է հեռու որտեղ պատահի, փորձելով մոռանալ իր տունը և ընտանիքը:

Առցանց ուսուցում 18/03/2020

Մարտի 18 
1. Խմբագրի՛ր տեքստը (ուղղի՛ր կետադրական, ուղղագրական, մտքի սխալները, շարադասությունը):
Հիմա ամբոխղջ աշխարհով տարածված էր կորոնավիրուս կոչվող վիրուսը, որը մեծ խուճապ է առաջացրել մարդկանց մոտ: 2019 թվականի դեկտեմբերի ամսվա վերջին, Չինաստանը հայտարարություն տարածեց, որ հայտնաբերվել է նոր վիրուս տեսակ, որը անվանվել է Կորոնավիրուս: Նրանք ուտելիքը աղխտահանում են սպիրտով, նոր օգտագործում:  Կորոնավիրուսը սկսեց շատ մեծ արագությամբ տարածվել ամբողջ Չինաստանով մեկ, իսկ հետո արդեն աշխարհի տարբեր երկրներում: Վիրուսը առաջացել է Չինաստանի կենտրոնական՝ Հուբեյ նահանգի՝ Ուհան քաղաքում, որտեղ գտնվող կենդանիների ևկամ ծովամթերքի շուկաներից մեկում: Վիրուսի արագ տարածումից հետո բացվեցինփակվեցին բոլոր ճանապարհները դեպի Ուհան քաղաք: Վիրուսից պաշտպանվելու համար մարդիկ կրում են բժշկական դիմակներ և տանից դուրս չեն գալիս: Չինաստանի քաղաքացիները խանութից գնում են ահռելի չափսերով ուտելիքներ, որպեսզի ինչքան հնարավոր է երկար ժամանակ տանից դուրս չգան, որպեսզի չվարակվեն վիրուսով: Վիրուսից պաշտպանվելու համար նաև հարկավոր է ձեռքերը հաճախ լվանալ, հարկավոր է բարևելուց ձեռք սեղմելովձեռքսեղմումով կամ համբուրելով չբարեվևել: Կորոնավիրուսը դարձել է շատ ու շատ մարդկանց մահվան պատճառ, աշխարհում Կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 100.000-ը, Կորոնավիրուսից մահացածների թիվը այս պահին  կազմում է 3070, բայց գուցե դա իրական թիվը չէ, և մեզ չեն ասում իրական մահացածների թիվը, խուճապի չմատնվելու համար:  Կորոնավիրուսը առաջացել է Չինաստանում, որից էլ օդակաթիլային ճանապարհով անցել ենէ շատ ու շատ երկրներ: 
2. Կարանտինային շաբաթվա օրագիր. պատմի՛ր ինչպես ես անցկացնում օրերդ, ի՞նչ հետաքրքիր զբաղմունքներ ես գտնում քեզ համար, այս օրերը լավ հնարավորություն են ինքնակրթությամբ զբաղվելու, ինչպես և ինչ ես սովորում,  պատմի՛ր այն, ինչ կարևոր ես համարում: Անհրաժեշտ է յուրաքանչյուր օրվա համար 8-10 նախադասությամբ պատում ներկայացնել, ամբողջացնել, որպեսզի դառնա շաբաթվա օրագիր:
Հայաստանում մարտի 13-ից կարանտին է հայտարարված և բոլոր ուսումնական հաստատությունները չեն գործում: Այդ իսկ պատճառով մենք բոլորս տաննենք: Ես սա գրում եմ մարտի 18-ին, հինգ օր է ինչ տաննեմ, ճիշտ է ձանձրանում եմ, բայց կորոնավիրուսի դեմ դեռ անզոր ենք, ասում եմ դեռ, քանի որ հետագայում կարող են պատվաստայութ սարքեն և ավելի հեշտ բուժեն մարդկանց: Ես սկզբի երկու օրը իջնում էի բակ, բայց հեռու չէի գնում, որպեսզի չվարակվեի, բայց հետո, երբ իմացա, որ վարակվածների թիվն անընդհատ աճում է և արդեն 50-ը անցել է, որոշեցի տանից դուրս չգալ, չնայած ծնողներս էլ թույլ չէին տալիս: Քանի որ ես այքնան էլ չեմ սիրում սովորել, տանը ինքնակրթությամբ չեմ զբաղվում, այսինքն գրքեր չեմ կարդում հավելյալ դասրե չեմ անում և այլն… Ես միայն կատարում եմ իմ տնային առաջադրանքներ, ըստ օրերի և օրվա մեծ մասը անցկացնում եմ՝ հեռախոսի կամ հեռուստացույցի առջև:

Առցանց ուսուցում 17/03/2020

2. Չարենցյան ֆլեշմոբ. շարունակում ենք կարդալ Չարենց, մասնակցի՛ր ֆլեշմոբին՝ կատարելով առաջադրանքներից մեկը կամ մի քանիսը: Շարունակի՛ր ձայնագրել, տեսագրել Չարենցի բանաստեղծությունները, կարդա՛ ընտանիքիդ անդամների, ընկերներիդ հետ, կամ հետաքրքիր հարցազրույցներ մտածի՛ր:

Հստակ հոսում են իմ

Ձեր դեմքի էմալը երեկ

Գիտե՞ս, որ գլխարկիդ համար

Նետե՜լ է երկաթե մի ձեռք

Ու նորից ելած խանդավառ