Հաշվետվություն 2020/21 Գրականություն

Այս ուսումնական տարին այդքան լավ չսկսվեց, որովհետև աշխարհով տարածվել էր թագավարակը, որի պատճառով բոլորս անցել էինք առցանց աշխատելու: Երբ տարին սկսվեց բոլորս հույս ունեինք, որ այդ վիրուսն ամենավատ բանն էր, որը կարող էր տեղի ունենալ մեզ հետ:

Շարունակել կարդալ “Հաշվետվություն 2020/21 Գրականություն”

Հաշվետվություն․ մարտի 30-ից ապրիլի 3-ը

Ես առավոտյան արթնանում եմ ու մասնակցում տեսադասերին, երբ դրանք վերջանում են , կատարում եմ տնային առաջադրանքները։ Կատարել եմ մի քանի նախագծեր, բայց ոչ ընտանեկան։ Ես իմ օրվա մեծ մասը անցկացնում եմ ընտանիքիս հետ, որովհետև ուրիշ ելք չկա, բայց երբ լավ եղանակ է լինում, դուրս եմ գալիս մեր բակ և գնդակով խաղում։ Ավելի շատ նախընտրում եմ նայել ֆիլմեր, քան կարդալ գրքեր։ Այս կարանտինի շրջանից առաջ ես գնում էի ֆրանսերենի, սեպտեմբերի 18-ից և այս շրջանում ինձ իմ ուսուցիչը ուղարկում է դասեր, և ես դրանք կատարում եմ տնից։ Նաև մարզվում եմ և փորձում եմ այս ընթացքում չգիրանալ։ Իմ ազատ ժամանակի մե մասը անցկացնում եմ հեռախոսիս հետ, կարծում եմ՝ բոլորի մոտ դա այդպես է։ Ընտանեկան խաղերից միայն կարողեմ նշել, որ իմ հայրիկի հետ թղթախաղ եմ խաղում, ավելի կոնկրետ բլոտ, ինձ թվում է լսած կլինեք։ Ես մյուսներին կառաջարկեմ շատ ֆիլմեր դիտել այս ընթացքում, որովհետև ամեն մի ֆիլմ իր մեջ, ինչ-որ ուսուցողական բան ունի և ինչ-որ բան կսովորեցնի ձեզ։ Գրքեր չեմ կարդում, բայց նայում եմ ֆիլմեր, այս ընթացքում իմ նայած ամենալավ ֆիլմը <<Bad boys always>> ֆիլմը, որ շատ լավն է, և ես այն խորհուրդ կտամ նայել։ Մենք ընտանիքով նայում ենք մի շարք հաղորդումներ, հայկական և այլ, բայց ես ավելի նախընտրում եմ հայկականը։ Մենք ապրում ենք առանձնատանը և ունենք բակ, բայց մեր բակում ծառեր կամ ծաղիկներ չկան, ծաղիկները մայրս տանն է պահում։

Հաշվետվություն. Տրամաբանության ամփոփում

Երկու տարի է ինչ ես անցնում եմ տրամաբանություն: Անունը հիշեցնում է, որ այս դասը կապ ունի տրամաբանելու հետ, և այդպես էլ կա: Ես կարողանում եմ լավ տրամաբանել, լավ մտածել և ավելի ուրիշ նայել ամեն ինչին: Ես հեշտությամբ կարողանում եմ լուծել տրամաբանության խնդիրները, ուղղակի ինձ ժամանակ է հարկավոր: Տրամաբանության ուսուցիչ՝ ընկեր Հասմիկը նույնպես շատ լավն է և, եթե նրա փոխարեն մի քիչ ուրիշ ուսուցիչ լիներ, երևի մատերի արանքով նայեի այս առարկային: Առարկան ինձ շատ է դուր գալիս և ես շատ եմ սիրում տրամաբանության դասերը:

Ուսումնական տարվա ամփոփում

 

Ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի, ես ունեցա լավ և վատ օրեր, բայց մեկ է լավ անցավ: Ես սովորել եմ շատ բաներ, որոնքը ինձ կարող են պետք գալ ոչ միայն առարկայի շրջանակներում, այլ առհասարակ կյանքում: Ես մասնակցել եմ շատ նախագծերի, դրանք եղել են տարբեր առարկաներից՝ հայոց լեզվից, աշխարհագրությունից, պատմությունից և այլն…
Ես գնացել եմ շատ ճամփորդությունների, բայց իմ ամենասիրելի ճամփորդությունը եղել է այն ժամանակ, երբ մենք գնացինք Սևան: Սևանում շատ լավ էր անցնում, մենք խաղեր էինք խաղում, քանի որ եղանակը մի քիչ սառն էր, դրա համար ես չլողացի: Ես նաև գնացել եմ էջմիածին, շրջել եմ 5 եկեղեցիներով և մոմ վառել: Ես իմ ընկերների հետ մասնակցել եմ հանդբոլի մրցումների, ճիշտ է պարտվեցինք, բայց մենք կարգով թույլ էինք մյուս թիմերից, որովհետև նրանք մեզնից շատ էին զբաղվում այդ սպորտաձևով: Իմ ֆիզկուլտուրան ֆուտբոլ է, իսկ ընտրությունը՝ հրաձգություն: Ես իմ ֆիզկուլտուրան երբեք չեմ փոխի, որովհետև շատ եմ սիրում ֆուտբոլ խաղալ կամ նայել, ու իմ կյանքը չեմ պատկերացնում առանց ֆուտբոլի: Իմ սիրելի առարկան քիմիան է և աշխարհագրությունը: Իմ հաջողված նախագծերից են եղել հայոց լեզվի և աշխարհագրության նախագծերը:
Աշխարհագրությունից ես արել եմ ուրվագծային քարտեզներով նախագիծը:
Հայոց լեզվից ես արել եմ շատ թարգմանություններ:-1 — 2
Թարգմանությունից բացի նաև ունեմ վերլուծություններ և շարադրություններ:-12 — 3

Ես իմ տարին համարում եմ հաջողված: