Տնային առաջադրանք

Քսենոփոնը հայաստանի մասին

Զորավարները որոշեցին, որ պետք է իջնել լեռների միջով դեպի կարդուխների երկիրը* քանզի ասել էին, թե նրանց երկրով անցնելուց հետո կհասնեն Արմենիա, որին իշխում էր Օրոնտասը,** և որը մեծ էր ու հարուստ…

Տներն այստեղ գետնափոր էին. մուտքը՝ ինչպես ջրհորի բերան, իսկ ներքևի մասն՝ ընդարձակ: Մինչդեռ անասունների համար մուտքը փորված էր [հողի մեջ], մարդիկ ցած էին իջնում աստիճաններով… Այնտեղ կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն և կավանոթների մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կավանոթների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի: Ծարավելու դեպքում մարդ պետք էր այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր: Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր***…

*-Այսինքն՝ Կորդվաց աշխարհը:

**-Խոսքը Երվանդ ||-ի մասին է:

***-Խոսքը հենց գարեջրի մասին է:

 

Տնային աշխատանք

Տաքարյուն կենդանիներ

Տաքարյուն կենդանիները, շրջապատող միջավայրի ջերմաստիճանից համարյա անկախ ջերմաստիճան ունեցող կենդանիներ են: Տաքարյուն կենդանիներին բնորոշ առանձնահատկությունն է՝ ջերմակարգավորման, քիմիական և ֆիզիկական մեխանիզմների առկայությունը: Տաքարյուն կենդանիներն են՝ թռչունները և կաթնասունները:

Սառնարյուն կենդանիներ

Սառնարյուն կենդանիներն են բոլոր անողնաշավորները, իսկ ողնաշարովներից են՝ ձկները, երկկենցաղները և սողունները: Սառնարյուն կենդանիները չունեն մարմնի կայուն ջերմաստիճան: Սառնարյուն կենդանիների մարմնի ջերմաստիճանը հավասար է շրջապատող միջավայրի ջերմաստիճանին, կամ  1-2 աստիճան C-ով բարձր է: Մկանային աշխատանքի ժամանակ այն բարձրանում է: Միջավայրի ջերմաստիճանի բարձրացումից կամ նվազումից սառնարյուն կենդանիները անզգայանում կամ ոչնչանում են: Սառնարյուն կենդանիների մարմնի ջերմաստիճանը կախված է արևի ճառագայթների և մթնոլորտային գործոնների ազդեցությունից, կենդանու գունավորումից և այլն: Սառնարյուն կենդանիները չունեն ջերմակարգավորում, ֆիզիոլոգիական մեխանիզմեր, որը պայմանավորված է կենտրոնական նյարդային համակարգի թույլ զարգացումով: Նյութափոխանակության պրոցեսորների ցածր մակարդակով և այլ գործոններով:

Դասարանական-տնային աշխատանք

613.խնդիր

-9, -1,/-1, -9,| +8, -10,/-10, +8,| -13, +14,/+14, -13,| +8, 0,/0+8,|

-3, +7,/+7, -3,\ -21, +12,/+12, -21,| 0, -7,/-7, 0,| +1, -4,/-4, +1|:

615.խնդիր

Հակադիր թվերի գումարը հավասար է զրոյի: Գումարելիները տեղերը փոխանակելու դեպքում գումարը չի փոխվի:

616.խնդիր

-7+(-11)=-18

-10+7=-3

-3+(-17)=-20

617.խնդիր

-7+4+(-2)+(-3)+10+(-14)=14+(-26)=-12

10+(-8)+6+(-9)+(-15)+20=36+(-32)=4

618.խնդիր

27+(-40)=13

619.խնդիր

+7-(-3)+7+(-8)+(-2)=-10, +2-44-(-22)+75-(-20)=-31

-11+(-9)-3+(-4)+24=23, +8+(-18)-(+35)-13+45=13

Ստեղծագործական աշխատանք

Ես գիտեմ՝ հիմա կարդում ես այս տողերը

 

Լինում է մի զույգ։ Նրանք իրար հետ ընկերություն են անում ՝ համարվելով աշխարհի ամենաերջանիկ ու անբաժան զույգերից մեկը: Արդեն գալիս է ժամանակը, որպեսզի տղան գնա բանակ: Նրան բոլորը համոզում են հակառակը, բայց նա միշտ իրենն էր պնդում և ուզում էր գնալ բանակ: Անցավ երեք ամիս, և նա արդեն պետք է գնար բանակ: Նա գնաց բանակ և հինգ ամիս հետո զոհվեց, իսկ երբ վիրավոր էր, իր ընկերուհուն գրեց այս տողերը.

-Ինչ էլ որ ինձ հետ լինի, միշտ հիշի՛ր, որ ես քեզ սիրել եմ և սիրում եմ, իսկ դու մի՛ հուսահատվիր, քեզ լա՛վ նայիր և սկսի՛ր նոր կյանք․․․ես գիտեմ՝ հիմա կարդում ես այս տողերը․․․