Գործնական քերականություն

Հոմանիշներ նյութը 

1.Տրված բառերից առանձնացրու՛ հոմանշային 10 զույգ։

Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ, հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ, անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

Հսկայական-վիթխարի, ողորկ-հարթ, դժվար-խրթին, հավաքել-ժողովել, դյութիչ-հմայիչ, ծավի-բիլ, ստերջ-անպտուղ, դրվատել-գովել, դատարկել-պարպել, խոնավ-տամուկ:

2.Տրված բառերից առանձնացրու՛ հականշային 10 զույգ։

Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ, օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր, արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ, թանձր, անբասիր։

Փութաջան-ծույլ, ամպոտ-ջինջ, ուսյալ-տգետ, երկչոտ-համարձակ, գագաթ-ստորոտ, օրինական-ապօրինի, անջրդի-ջրարբի, նոսր-թանձր, ողորկ-խորդուբորդ, արատավոր-անբասիր: