Տնային աշխատանք

475.Խնդիր

Եթե հակաթիրը դրական է, ապա թիվը բացասական է:

Եթե հակադիրը բացասական է, ապա թիվը դրական է:

Եթե հակադիրը հավասար է զրոյի, ուրեմն թիվը, նույնպես հավասար է զրոյի:

477.Խնդիր

5 -12 4 -5 -6 7 9 -8
-5 12 -4 5 6 -7 -9 8

481.Խնդիր

Եթե C կետի կոորդինատը հակադիր է A կետի կոորդինատին, ապա C կետի կոորդինատը +11 է:

Եթե D կետի կոորդինատը հակադիր է B կետի կոորդինատին, ապա D կետի կոորդինատը -17 է:

454.Խնդիր

Բացասական ամբողջ թվերի մեջ գոյություն չունի ամենափոքր թիվը, որովհետև բացասական ամբողջ թվերը անվերջ են:

455.Խնդիր

Ամենամեծ բացասական ամբողջ թիվը -1 է:

457.Խնդիր

Ամենափոքր բացասական և ամենամեծ դրական թվեր գոյություն չունեն:

460.Խնդիր

8/12

462.Խնդիր

Ոսկերիչը 30 մատանու 72% է պատրաստել, իսկ 28% թերակատարել է:

463.Խնդիր

Թիվը պետք է մեծացնել 10%-ով:

458.Խնդիր

Գիշերը օդի ջերմաստիճանը եղել է -8 աստիճան, իսկ ցերեկը՝ +2 աստիճան:

Մակընթացության ժամանակ ջրի մակարդակը եղել է +3.1/5 մ, իսկ տեղեկատվության ժամանակ՝ -2.1/10 մ:

Մեխիկո քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից +2240 մ, իսկ Աստրախան քաղաքը ՝ ծովի մակերևույթից -25 մ:

459.Խնդիր

Եթե ամենափոքրը -7-ն է, ապա թվերն են՝ -5, -6, -7:

Եթե ամենամեծը -5-ն է, ապա թվերն են՝ -5, -6, -7:

461.Խնդիր

Մակերեսը կփոքրանա 5%-ով:

484.Խնդիր

-1, +2, +7, -6, +5, 0, -11, +10, -9, +2:

Ամենամեծ թիվ-+10:

Ամենափոքր թիվ—11:

 

 

Տնային առաջադրանք

Հնագիտություն

Նյութական աղբյուրների (հիմնականում՝ պեղածոների) հիման վրա հին հասարակությունն ու նրա Մշակույթը ուսումնասիրող գիտություն։ Եվրոպական լեզուներում և Ռուսերենում օգտագործվում է արխեոլոգիա (հին հուն. ἀρχαιο — հին և λογία — խոսք) տերմինը։ Անմիջական օբյեկտը հնագիտական հուշարձանն է, ընդհանրացված առարկան՝ հնագիտական մշակույթը։ Նպատակն է պեղածո նյութերի հիման վրա անցյալի մշակույթների զարգացման ու հասարակությունների պատմության գիտական պարզաբանումը։

Աղբյուրագիտությունը

Պատմական գիտության և գրականության պատմության օժանդակ առարկաներից մեկն է, որը մշակում, ուսումնասիրում է աղբյուրները և նրանց օգտագործման եղանակները։

Աղբյուրագիտության խնդիրն է տալ պատմական սկզբնաղբյուրների ծագումը, դասակարգումը, քննադատական վերլուծությունը, բացահայտել ուսումնասիրվող նյութի դասակարգային բնույթը, նրա արժանահավատությունն ու գիտական արժեքը։ Գիտական աղբյուրագիտությունը ամեն մի սկզբնաղբյուր դիտում է որպես որոշակի ժամանակաշրջանի ու հասարակակական որոշակի միջավայրի ծնունդ, և, ըստ այդմ, արժեքավորում այն։

Սկզբնաղբյուրներն իրենց բնույթով և արժեքավորությամբ շատ բազմազան են և մտնում են գիտական ամենատարբեր առարկաների մեջ։ Դրա համար էլ աղբյուրագիտությունը, որպես այդպիսին, լայնորեն օգտագործում է պատմական գիտության և գրականության պատմության մյուս օժանդակ առարկաների տվյալներն ու նյութերը։ Այն, օրինակ, սերտորեն կապված է հնագրության (պալեոգրաֆիա), արձանագրագիտության (էպիգրաֆիկա), կնիքագիտության (սֆրադիստիկա), զինանշանագիտության (հերալդիկա), չափագիտության (մետրոլոգիա), տոմարագիտության (խրոնոլոգիա), դիվանագիտության (դիպլոմատիա, դիպլոմատիկա), ազգագրության (էթնոգրաֆիա), դրամագիտության (նումիզմատիկա), հնագիտության (արխեոլոգիա) և պատմական աշխարհագրության հետ։ Այս առարկաներն առանձին-առանձին ուսումնասիրում են հասարակատնտեսական բոլոր ֆորմացիաների նյութերը։ Նոր և նորագույն ժամանակաշրջանների պատմության հարցերի մշակումը, սակայն, ասպարեզ է հանում իրենց տեսակով և որակով միանգամայն տարբեր աղբյուրներ։ Հեղափոխական շարժումների պատմության ուսումնասիրության համար, օրինակ, մեծ նշանակություն ունի հեղափոխական կազմակերպությունների, արհմիությունների, պետական իշխանության մարմինների (ժանդարմերիա, ոստիկանություն, պահնորդական բաժանմունքներ, բանտ, հետախուզություն, դատական, քննչական մարմիններ, բանակ և այլն) արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությունը։ Այստեղ կարևոր տեղ են գրավում նաև հեղափոխական բովանդակություն ունեցող թռուցիկները, թերթիկները, կոչերը, գրքույկները, դրոշները, գաղտնի տպարանների սարքավորումները, զենքերը, առօրյա գործածության իրերն ու առարկաները և այլն։ Իսկ վերջին շրջանի պատմության ուսումնասիրության համար որպես սկզբնաղբյուր ծառայում են թերթերը, ամսագրերը, տպագիր գրականությունը, լուսանկարները, ձայնապնակները, մագնիտոֆոնային ժապավենները, տեսագրություններն ու փաստագրական կինոնկարները։

Ստեղծագործական աշխատանք

<<Անտարբերությունը չարիք է>>

Մի մեծահարուստ է լինում, նրա անունը Բակուր էր: Նա ոչ մի հարազատ չուներ և իր տան մեջ մենակ էր ապրում: Ճիշտ է, նա շատ հարուստ էր և ինչ ուզեր կարող էր անել, բայց նա երջանիկ չէր: Նա, երբ փողոցով քայլում էր, բոլորի կողքով անտարբեր էր անցնում, ոչ մի ռեակցիա չէր տալիս: Նա ամեն ինչ կտար միայն երջանիկ լիներ, բայց նա շատ անտարբեր էր: Մի անգամ նա հոգնեց այս ամենից և որոշեց, որ դուրս գալ փողոց և առաջին պատահած մարդու հետ ծանոթանալ և ընկերանալ: Նա այդպես էլ արեց դուրս եկավ փողոց և առաջին պատահած մարդու հետ ծանոթացավ: Նա երիտասարդ մի տղա էր, ով ամեն օր երգում, նվագում ու ուրախանում էր: Նա մի կիթառ ուներ և ամեն օր դրանով նվագում էր: Այդ տղայի անունը Թրուպ էր: Թրուպը լավ տղա էր, բայց նա էլ էր ապրում միայնակ, որովհետև իր ծնողները Ֆրանսիայում էին, իսկ նա չունենալով ոչ մի հարազատ մենակով ապրում էր Բեռլինում: Նրանք իրար հետ դարձան շատ լավ ընկերներ և ամեն օր իրար հետ էին: Նրանք իրենց երջանիկ էին զգում, երբ իրար հետ էին լինում: Բակուրը ամեն հարցով օգնում էր Թրուպին: Բակուրին թվում էր, թե նա իրեն լավ ընկեր է գտել և որոշել էր իր մնացած մյուս տարիները անցկացնել նրա հետ: Նա, արդեն շատ ուրախ էր բոլորի հետ շփվում էր և օգնում էր նրանց: ԵՎ այդ օրվանից բակուրը հասկացավ, որ անտարբերությունը չարիք է: