Տրամաբանություն

Լինդա Մելիքյան 

Շնաձկան խնդիր
Մի օվկիանոսում կար 346 շնաձուկ: Այդ շնաձկներից 75-ը լողացին և գնացին որսի, 3-ը սատկեցին, 5-ը իրենց ճանապարհը կորցրեցին, իսկ 9-ը հետ վերադարձան: Հարց. քանի՞ շնաձուկ մնաց օվկիանոսում:

343 շնաձուկ, որովհետև 3-ը, որ սատկում են նրանց ուրիշ կենդանիները ուտում են, համ էլ հարցի մեջ ասում է, թե քանի շնաձուկ մնաց օվկիանոսում, այսինքն սաղ շնաձուկներ, իսկ նրանք սատկել են:

Ռուբեն Մովսիսյան 

Անտառում երեք հովազ ​որս են անում և օրվա վերջում հաջողվում է միասին որսալ 12 եղնիկ, որոնցից 7 -ը ձագ է, իսկ 5-ը մեծ եղնիկ: Առաջին հովազը օրական ուտում է ​եղնիկների 1/6 մասը, իսկ երկրորդը առաջինից 3 անգամ շատ: Երրորդ հովազը քանի՞ եղնիկ է ուտում:  Ո՞ր հովազն է ամենաշատը ուտում:  Ի՞նչ կարող ես ասել ամենաշատ կերած հովազի մասին:

12:6=2

2×3=6

6+2=8

12-8=4

Երրորդ հովազը ուտում է 4 հատ եղնիկ, ամենաշատը եղնիկը ուտում է երկրորդ հովազը:

Կարեն Խադիշյանի խնդիրներ

Խնդիր 1
Մեր ագարակի եվրոպական փասիանը ուտում է 17 օրում 1870գ կեր։ Եվրոպական փասիանը իր կյանքի ընթացքում քանի գրամ կեր է կերել, եթե եվրոպական փասիանը  15  տարեկան է։

1 տարի=365 օր

1870:17=110 մեկ օրվա կեր

110×365=40150 մեկ տարվա կեր

15×40150=602250 15 տարվա ընթացքում

Խնդիր 2
Պեկինյան բադը ուտում է օրեկան 215գ կեր։ Պեկինյան բադը ապրում է 10-12 տարի։  Հիմա ինը տարեկան է։ Վեց տարի հետո քանի գրամ  կեր կուտի։

6 տարի հետո նա չի լինի և ոչ մի գրամ կեր չի ուտի:

Խնդիր 3
Սև մեծ լաբրադորը ուտում է 1կգ աղացած միս, օրը մեկ անգամ։ Կյանքի տևողությունը 17 տարի է։ Հնարավոր է օրը երեք անգամ ուտի աղացած միս։

Այո

Խնդիր 5
Սպիտակ լայկայի կյանքի տևողությունը 16-17 տարի։ Ջուրը խմում է անսահմանափակ։ Ուտում է օրը մեկ անգամ 2 կիլոգրամ աղացած միս։  Մեկ տարվա ընթացքում քանի կիլոգրամ աղացած միս կուտի և ինչքան ջուր կխմի։

1 տարվա ընթացքում կուտի 730գ աղացած միս և ջուրը ինչքան ուզի կխմի:

Խնդիր 6
Եվրոպական փասիան ուտում է հացահատիկ, իսկ  շնաձուկը մսեղիկ։ Երկուսի կերը մի տարում կազմում են 67525գ կեր։Եվրոպական փասիան ուտում է օրական 125 գրամ կեր։ Շնաձկանը օրվա մեջ կերակրում են երկու անգամ ամեն մի ուտելուց 30 գրամ։ Գտնել թե քանի գրամ կեր է ուտում եվրոպական փասին մեկ տարում։

Եվրոպական փասիանը մեկ տարում ուտում է 45625գ կեր:

Խնդիր 7
Ձիերը ջուր խմում են ամռանը մոտ 90 լիտր, գարնանը՝ մոտ 45 լիտր, աշնանը՝ դարձյալ 49 լիտր, իսկ ձմռանը մինչև 50 լիտր: Իսկ հիմա գարուն է։ Քանի լիտր ջուր կխմի մեկ տարվա ընթացքում։

Ձիերը մեկ տարում կխմեն 234 լ ջուր

 

 

Տնային առաջադրանք

  1.  Դուրս գրիր այն հատվածները, որոնք քո կարծիքով ամենակարևորն են:

— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:

Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

  1.  Ո՞րն է հեքիաթի մեջ արտահայտված գլխավոր ասելիքը՝ գաղափարը:

Հեքիաթի մեջ ամենակարևոր ասելիքը կամ գաղափարը այն է, որ ամեն մարդ պետք է միայն իրեն հավատա և ամեն ինչին նայի իր տեսանկյունից :

 

 

Տրամաբանություն

Մենք 6-րդ դասարանցիներով հավաքվեցինք՝ ովքեր, որ լավ խնդիրներ էին կազմել և գնացինք գրադարան: Մեզ առաջին հեռուստաընկերությունից եկել էին, որպեսզի նկարեին և հետո հեռուստացույցով ցույց տան: Մենք գրադարանում կարդացինք մեր կազմած խնդիրներից լավագույնը և ամեն մեկս ասում էինք, թե այս նախագիծը մեզ ինչ տվեց: Օրինակ՝ այս նախագիծը ինձ տվեց մտածողություն, որ ավելի լավ մտածեմ, տրամաբանելու ունակություն և ես շատ բան իմացա կենդանիների մասին: Մենք գրադարանում մի, քանի նկարահանումից հետո երեխաներից կեսը մնաց և գնացինք ագարակ: Ինչպես գիտենք, այնտեղ կան շատ կենդանիներ, բայց նրանք միայն մի ձիու նկարահանեցին, որին մենք երեխաներով ամեն մեկս հերթով քշում էինք: Այդ ձիու անունը Ջենի էր նրա անունը դրել էին ըստ Ջենիֆեր Լոպեսի անվանից ելնելով: Նա շատ լավ ձի էր և աղջիկ էր, նա ագարակի ամենաշատակեր և ամենագեր ձին էր, ով կարող էր 1-1.5 տոննա բեռ քաշ տալ: Նրանք նկարահանեցին, թե մենք ինչպես էինք ձի քշում և գնացին, իսկ մենք մինչև վերջ քշեցինք ձի, իմիջայլոց ամենավերջինը ես քշեցի: Ես տպավորված եմ այդ ամենից, մանավանդ, որ ձի քշեցինք և ես առաջին անգամ կկարողանամ հեռուստացույցով երևալ: Ես այս ամենի համար շատ շնորհակալ եմ ընկեր Հասմիկ Բաբայանին, որովհետև այս ամենի հեղինակը նա էր:

Տնային աշխատանք

  1. Ունենք 3 բադ։ Առաջին բադը 240 գրամ ցորենը կարող է ուտել 24 րոպեում, երկրորդը նույնքանը 12 րոպեում, երրորդը 8 րոպեում։ Քանի րոպեում միասին բոլորով կուտեն 210 գրամ հատիկավոր կերը։

3 րոպե 40 վայրկյան

  1. Տախտակի վրա գտնվում է — ճապոնական հավի 24 հատ ձու — կեսը կարմիր, կեսը սպիտակ։ Քանի տարբեր դիրքերով կարելի է շարել ձվերը։145

24×24=576 ձևով

  1. Գյուղացու ցանկապատի հետևում ընդհանուր կա 18 ոտք։ Նրան հայտնի է միայն այն, որ ցանկապատի հետևում գտնվում են պեկինյան բադեր և սև, մեծ լաբրադորներ, ընդհանուր 7 հատ: Հարգելի Սեբաստացիներ օգնե՛ք խեղճ գյուղացուն օգտագործելով ձեր տրամաբանությունը հասկանալ քանի լաբրադոր և քանի բադ կա այնտեղ։

Բադեր-2 հատ

Լաբրադորներ-7 հատ

  1. Գյուղում ընդհանուր կային 120 Եվրոպական փասիաններ։ Հայտնի է, որ նրանք կրկնապատկվում են վեց ամիսը մեկ։ Ինչքան ժամանակ առաջ էր նրանց քանակությունը 20- ից պակաս։

1 տարի 6 ամիս առաջ

  1. Շնաձուկը ակվարիումի մեջ լողալու ընթացքում բարձրանում է 25 սանտիմետր և իջնում 5 սանտիմետր։ Որ վայրկյանին շնաձուկը կհասնի 1 մետր բարձրությանը։

5-րդ վայրկյանին

 

  1. Բացատրի՛ր բառարանի օգնությամբ հետևյալ բառերը՝  քիվ, սայթաքել, գուրգուրանք, գողունի, նիրհ, ակ (ակունք), տիղմ, կլանչոց, կածան, խաշամ:

Քիվ-Հորիզոնական ելուստ, որ դուրս է ձգվում պատի վերին մասից կամ պատուհանների ու դռների վերևից, սայթաքել-Ոտքը սահել՝ գայթել, սոթ տալ, գուրգուրանք-Խանդաղատանք, գորով ու փաղաքշանք, գողունի-Գողացված, գողությամբ ձեռք բերված, նիրհ-Քնին նախորդող թմրություն, նինջ, ակունք-Այն տեղը, որից սկիզբ է առնում գետը, տիղմ-Հանքային կամ օրգանական նյութերից առաջացած կպչուն նստվածք ջրերի (ծովերի, գետերի, լճերի) հատակին կամ ճահիճներում, կլանչոց-Շան աղիողորմ հաչոց, կաղկանձյուն, կածան-Ոտքի նեղ ճանապարհ, արահետ, շավիղ, խաշամ-Նույնն է՝ Խազալ:

  1. Բնութագրի՛ր հերոսին՝ հիմնավորելով տեքստից դուրս բերած հատվածներով։

Բակում, արևի տակ, ես նստել էի կոճղին և հաց ուտելով կարդում էի քաջագործությունների մասին մի գիրք։

Տղան շատակեր և ամաչկոտ էր:

  1. Գտի՛ր կերպար-պատկեր հակադրություններ կարդացածդ հատվածում։
  2. Նկարագրի՛ր անտառի շնչառությունը։

Անտառը գեղեցիկ կանաչ և խշխշոցով լի մի վայր էր:

  1. Մի քիչ դժվար էր ուտվում, որովհետև ես չէի գնացել խոզերը փնտրելու, բայց ես ուտում էի: …Նրա մաքուր հայելու մեջ ես տեսա իմ կուշտ ու հիմար դեմքը, բայց շատ էի ծարավ, կռացա ջուր խմելու: — Այս տողերից կարելի  է եզրակացնել, որ տղան՝ (ընտրիր մեկ կամ ավելի տարբերակ և  հիմնավորի՛ր)

ա) միամիտ էր

բ) եսասեր էր

գ) թուլամորթ էր

դ) անկուշտ էր

ե) անպատասխանատու էր

զ) վախկոտ էր

է) խելացի էր

Անկուշտ էր, որովհետև անընդհատ հաց էր ուտում: Եսասեր էր, որովհետև միայն իր մասին էր մտածում:

  • -Դու գիրքդ կարդա — այս արտահայտությունը օգտակա՞ր խոսք է, թե վնասակար. ինչու՞:
  • Այս արտահայտությունը վնասակար խոսք էր, որովհետև դա նշանակում է ոնցոր դու գործ չունես ավելի լավա գիրքդ կարդա:
  • Ինչու՞ է պատմվածքի վերնագիրը «Հացը», դու ինչպե՞ս  կվերնագրեիր։
  • Ես այս պատմվածքը կվերնագրեի <<Գերագնահատվածը>>:
  • Ստեղծագործական աշխատանք. թեմա՝ Ես արժանի եմ իմ ընտանիքին, ընտանիքս էլ՝ ինձ:

Մի ընտանիք է լինում այդտեղ բոլորը իրար հետ սիրալիր են լինում: Ընտանիքում ապրում են երեք հոգի՝ հայրիկը, մայրիկը, դստրիկը և որդին: Որդին ընտանիքի ամենաաշխատասեր մասնիկն էր, դուստրը մի քիչ թամբալություն էր անում, մայրիկը առավոտից իրիկուն քրտնաջան աշխատում էր, իսկ հայրիկը աշխատում էր կոշիկի գործարանում, կոշիկ էր կարում: Տղան դեռ դպրոցական էր և նա այնքան աշխատասեր էր, որ իր դասերը շուտ վերջացնում էր և ամեն իրիկուն գնում էր իրենց հարուստ հարևանի մոտ գումարով աշխատելու: Երբ իր հորը վտարեցին աշխատանքից և մինչև ինքը աշխատանք կգտներ, ընտանիքը պահում էր որդին: Մայրը ամեն ինչ անում էր, որ տղայի համար լավ լինի: Անցավ մեկ ամիս և հայրիկը գտավ աշխատանք, նա այդ կապակցությամբ շատ ուրախ էր և ամեն ինչ իր տղայի համար էր անում: Նրանք մեկը մյուսին լրացնում էին և ողջ ընտանիքով նրանք իրար արժանի էին:

Գործնական քերականություն

1. Ընդգծի՛ր անորոշ առումով հինգ գոյական  յուրաքանչյուր  շարքում։ Անծանոթ բառերը բացատրի՛ր Ստեփան Մալխասեանցի բացատրական բառարանիօգնությամբ։

  • Տնօրեն, հյուլեն, հասցեն, պատճեն, միջօրեն, ապավեն, քվեն, քերծեն, այբբուբեն, ծովահեն։
  • Մարգարեն, ցորեն, ծվեն, ասեկոսեն, ժապավեն, հրազեն, բազեն, շիմպանզեն, պարեն, ափսեն։
  • Այգին, հագին, բագին, այրուձին, վրձին, սվին,շվին, կացին,աքացին, դարբին։
  • Ներբան, գուլպան, կորնգան, նոպան, սպան, հրահան, դերձան, կաթսան, գուսան, հարիսան։

2. Ընդգծիր որոշյալ առումով հինգ գոյական  յուրաքանչյուր  շարքում։ Անծանոթ բառերը բացատրի՛ր  Ստեփան Մալխասեանցի բացատրական բառարանիօգնությամբ։

  • Ապակին, տիկին, տնկին, նախկին, թխկին, լուցկին, ոսկին,երեցկին, կարկին, կրկին։
  • Շիլան, թալան, փալան, գլան, կռվան, հանգրվան, բակլան, օսլան, կուլան, կթղան։
  • Հերյուն, ավյուն, լուն, ձուն, կնյուն, կորյուն, ուրուն, արուն, ձեղուն։
  • Լոքոն, ջարդոն, թերթոն, դշխոն, երեկոն, բոքոն, թափոն, դրածոն, զրոն, գործոն։

3. Լրացրու՛ բաց թողնված տառերը` կետերի փոխարեն գրելով օ կամ ո:

Առօրյա, թռչորս, ողորկ, անօրգանական, բարորակ, անդորրություն, անօրինակ, անորսալի, անօգուտ, որբանոց, փող, հայորդի, ովքեր, օդանավ, սալորօղի, անօգտակար, դեղնազօծ, օրրան, միօրինակ, ամենաորակյալ, շտապօգնություն, ջրօրհնեք, այդօրինակ, հօգուտ, օվկիանոս, անօգնական, հոգս,  բնօրրան, օրորոց, փղոսկր, կրկնօրինակ, խաղաղ օվկիանոսյան, մեղմօրոր, մեղմորեն,  ոսկեզօծ,  հանրօգուտ, յուրօրինակ, ցածրորակ, անորակ, արագոտն, առօրեական, միջօրե, միջօրեական, կիրակնօրյա,  վաղորդյան, օրըստօրե, նախօրոք, չօգնել, չօգտվել, երկարօրյա, չարորակ:

1.Կա 20 ձի, յուրաքանչյուրի ձիու  համարը համապատասխանում է իր անվանը: Ամեն ձի ունի 4 պայտ: Քանի պայտ կա հիմա  բոլոր ձիերի վրա միաժամանակ, եթե կենտ համարներով ձիերից ընկնում է 2-ական պայտ իսկ զույգ համարով ձիերից 1-ական պայտ:

50

2.Գտեք կատվին բվերի մեջ:

2605869440.jpg

3.Ոսկեզուգ չինական փասյանը ուտում է հատիկավոր կեր, օրինակ՝ ցորեն, գարի:  Նրանք օրական ուտումեն 70-100գ կեր: Առաջին օրը նա կերավ 100գ կեր:  Երկրորդ օրը բկլիկություն արեց և կերավ 300 գրամ կեր:  Երրորդ օրը որքա՞ն կեր նա կերավ:

Վատ զգաց իրեն և կեր չկերավ:

4.Սև, մեծ լաբրադոր, կյանքի տևողությունը`17 տարի:  Կեր`1կգ աղացած միս՝ օրը մեկ անգամ: Լաբրադորը 5-10 տարեկանում կերավ 1825 կգ միս, իսկ 10-15 տարեկան 5 անգամ շատ: Քանի՞  կգ կեր նա կուտի 15-20 տարեկանում:

5 անգամ շատ, քան 10-15 տարեկանում:

5.Ոզնու ձագն  իր վրա ունի 150 հատ ծակող փուշ և նա կարողանում է ծակել 8 կենդանու: Նրա մայրը ունի նրանից 4 անգամ շատ ծակող փուշ: Ոզնու մայրը քանի՞ ծակող փուշ ունի և դրանցով քանի՞ կենդանու կարող է ծակել:

Ոզնու մայրը ունի 600 հատ ծակող փուշ և կարող է ծակել 32 կենդանու:

6.Նապաստակն ու սկյուռիկը որոշել էին ամանորի համար զարդարել եղևնիները: Նապաստակը ամեն մի եղևնու վրա կախում էր 5 հատ խաղալիք, իսկ սկյուռիկը նապաստակից 3-ով ավել: Սկյուռիկը սկսում է եղևնիները զարդարել նապաստակից 3 օր հետո: Քանի՞ օր հետո նրանց կախած խաղալիքների քանակը կհավասարվի:

5 օր հետո

7.Գյուղացին ունի 20 ոչխար: 1 ոչխարը օրեկան ուտում է 5 կգ խոտ: Որքա՞ն խոտ է պետք գյուղացուն 3 ամսվա համար (դեկտեմբեր,հունվար,փետրվար):

9000 կգ

Լրացուցիչ խնդիր

Գիշեր  է, անձև է գալիս: Հավանականություն կա՞, որ 72 ժամ անց կլինի արևոտ եղանակ:

Ոչ: