Տրամաբանություն

Մենք 6-րդ դասարանցիներով հավաքվեցինք՝ ովքեր, որ լավ խնդիրներ էին կազմել և գնացինք գրադարան: Մեզ առաջին հեռուստաընկերությունից եկել էին, որպեսզի նկարեին և հետո հեռուստացույցով ցույց տան: Մենք գրադարանում կարդացինք մեր կազմած խնդիրներից լավագույնը և ամեն մեկս ասում էինք, թե այս նախագիծը մեզ ինչ տվեց: Օրինակ՝ այս նախագիծը ինձ տվեց մտածողություն, որ ավելի լավ մտածեմ, տրամաբանելու ունակություն և ես շատ բան իմացա կենդանիների մասին: Մենք գրադարանում մի, քանի նկարահանումից հետո երեխաներից կեսը մնաց և գնացինք ագարակ: Ինչպես գիտենք, այնտեղ կան շատ կենդանիներ, բայց նրանք միայն մի ձիու նկարահանեցին, որին մենք երեխաներով ամեն մեկս հերթով քշում էինք: Այդ ձիու անունը Ջենի էր նրա անունը դրել էին ըստ Ջենիֆեր Լոպեսի անվանից ելնելով: Նա շատ լավ ձի էր և աղջիկ էր, նա ագարակի ամենաշատակեր և ամենագեր ձին էր, ով կարող էր 1-1.5 տոննա բեռ քաշ տալ: Նրանք նկարահանեցին, թե մենք ինչպես էինք ձի քշում և գնացին, իսկ մենք մինչև վերջ քշեցինք ձի, իմիջայլոց ամենավերջինը ես քշեցի: Ես տպավորված եմ այդ ամենից, մանավանդ, որ ձի քշեցինք և ես առաջին անգամ կկարողանամ հեռուստացույցով երևալ: Ես այս ամենի համար շատ շնորհակալ եմ ընկեր Հասմիկ Բաբայանին, որովհետև այս ամենի հեղինակը նա էր:

Տնային աշխատանք

  1. Ունենք 3 բադ։ Առաջին բադը 240 գրամ ցորենը կարող է ուտել 24 րոպեում, երկրորդը նույնքանը 12 րոպեում, երրորդը 8 րոպեում։ Քանի րոպեում միասին բոլորով կուտեն 210 գրամ հատիկավոր կերը։

3 րոպե 40 վայրկյան

  1. Տախտակի վրա գտնվում է — ճապոնական հավի 24 հատ ձու — կեսը կարմիր, կեսը սպիտակ։ Քանի տարբեր դիրքերով կարելի է շարել ձվերը։145

24×24=576 ձևով

  1. Գյուղացու ցանկապատի հետևում ընդհանուր կա 18 ոտք։ Նրան հայտնի է միայն այն, որ ցանկապատի հետևում գտնվում են պեկինյան բադեր և սև, մեծ լաբրադորներ, ընդհանուր 7 հատ: Հարգելի Սեբաստացիներ օգնե՛ք խեղճ գյուղացուն օգտագործելով ձեր տրամաբանությունը հասկանալ քանի լաբրադոր և քանի բադ կա այնտեղ։

Բադեր-2 հատ

Լաբրադորներ-7 հատ

  1. Գյուղում ընդհանուր կային 120 Եվրոպական փասիաններ։ Հայտնի է, որ նրանք կրկնապատկվում են վեց ամիսը մեկ։ Ինչքան ժամանակ առաջ էր նրանց քանակությունը 20- ից պակաս։

1 տարի 6 ամիս առաջ

  1. Շնաձուկը ակվարիումի մեջ լողալու ընթացքում բարձրանում է 25 սանտիմետր և իջնում 5 սանտիմետր։ Որ վայրկյանին շնաձուկը կհասնի 1 մետր բարձրությանը։

5-րդ վայրկյանին