Ստեղծագործական աշխատանք

Դուք ունեք ավելին, քան կարծում եք

Մի մեծահարուստ է լինում, անունը լինում է Գիքոր Բաշկետ: Նա շատ հարուստ է լինում, բայց երբեք չի կարողացել երջանիկ լինել: Նա ամուսնացած չէր, հետևաբար երեխաներ չուներ և ապրում էր միայնակ՝ իր հսկայական տան մեջ: Մի անգամ Բաշկետը որոշեց մտնել ցանկացած աղքատի տուն և տեսնել նա երջանիկ է, եթե երջանիկ է, ապա ինչպես է այն վայելում: Նա մտավ մի աղքատի տուն, որտեղ ապրում էին չորս հոգի՝ ամուսինը, կինը, որդին և դստրիկը: Ամուսնու անունը Ռաքշի Կլիվետ էր: Նրանք աղքատ էին, բայց երջանիկ, իսկ Ռաքշիի համար ավելի կարևոր էր հարստությունը, քան երջանկությունը: Նա ուզում էր շատ փող ունենար, բայց երջանիկ չլիներ: Նա ուզում էր, որ այդ փողերով ինչ ուզեր աներ և երջանիկ չլիներ: Բաշկետը իր փորձից նրան ասաց, որ դա սխալ է և կարևորը երջանկությունն է: Ռաքշին լսելով Բաշկետի պատմությունը հավատաց նրան: Հիմա, արդեն բոլոր ընտանիքով նրանք ասում էին, որ փող չունեն, աշխատանք չկա, և իրոք այդպես էր նրանք շատ էին տխրում այդ մտքից և զայրանում, իսկ բաշկետ նրանց ասաց այս խոսքերը.

-Դուք ունեք ավելին, քան կարծում եք;