Տնային աշխատանք

Վիլյամ Սարոյանի  «Բան ունեմ ասելու» ռադիոպիեսը

Դուրս գրեք անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրեք:

Ես այս տեքստից անհասկանալի բառեր չունեմ:

Ինչի՞ մասին է ստեղծագործությունը: Ներկայացնել գործողության տեղը, թելադրանքը, նկարագրությունը, գործողությունները:

Ստեղծագործությունը աղքատ երեխաների, ձևացող ձմեռ պապիկի և մի բարի երիտասարդի մասին էր: Աղքատ երեխաները մի հանդեսի էին մասնակցում, այդ հանդեսը հատուկ աղքատ երեխաների համար էր: Ձմեռ պապիկը փորձում էր լավ մարդ ձևանալով երեխաներին տալ նվերներ, բայց նա նրանց խաբելով չէր տալիս իրենց ուզած նվերները: Երիտասարդը դա նկատելով ձմեռ պապիկին ասաց, թե նա ինչն է սխալ արել և երեխաներին ցույտ տվեց ճիշտ ճանապարհը:

Դու՛րս գրել ձեզ դուր եկած հատվածները և գրել, թե որն է դրանց ասելիքը, խորհուրդը։

Փորձե´ք   չափից  շատ  բան  չուզել, թեև  կարևոր չէ, թե որքան եք ուզում, կամ ինչքան քիչ եք ստանում, սրտաբեկ տուն  մի´ գնացեք, որովհետև դուք տեսաք ու զրուցեցիք նրա հետ, իսկ նա ձեզ չտվեց էն, ինչ ցանկանում էիք:  Շատ բան ցանկացող շատ մարդ կա.  փորձեք չափից շատ բան չուզել, փորձեք բավարարվել ձեր ունեցածով, որովհետև ձեր ունեցածը  լիուլի է: Այս հատվածի խորհուրդը այն է, որ մարդ ինչ ունենա պետք է դրանով սահմանափակվի, որովհետև ընտանիքներ կան, որ նրանցից էլ աղքատ են:

Ցույց տվեք` որտե՞ղ իրականություն կա,  որտե՞ղ է երևակայությունը թելադրում:

Իրականությունը դա երիտասարդի խոսքերն են և դրանց իմաստը: Երևակայությունը, ձմեռ պապու սիրելի և լավ մարդ ձևանալը և երեխաներին խաբելն է:

Արտահայտեք ձեր վերաբերմունքը երեխաների և Ձմեռ պապի նկատմամբ։

Երեխաները խաբված էին և զայրացած, իսկ ձմեռ պապիկը իր երևակայական դերի մեջ էր և փորձում էր երեխաներին խաբել: