Դեկտեմբերի 2-3. Տնային առաջադրանք

ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք

Բանաստեղծության արևելահայերեն թարգմանություն

Ամանորի ծառը

Ամանորի ծառ պատրաստելու համար

Երկու բան է պետք

Նախ ծառ, հետո ծառի վրայի զարդերը

Ամանորի ծառ պատրաստելու համար

Երեք բան է պետք

Ծառը զարդարել առանձին

Հավատքը գալիք լավ օրերին

Ամանորի ծառ պաստրաստելու համար

Մի բան կա հերիք է, ոչ ծառն է, ոչ էլ զարդը

Դրանք խճաքարերն են, ադամանդ կթվան

Միամիտ հոգուս բարի խաբեությունն է

Ամանորի ծառ պատրաստելու համար

Արդեն պատրանքը լրիվ հերիք է

Բարի տարի ձեզ և բարի պատրանք:

Իմ պատրաստած նյութը

Քանի որ կաղանդի ծառը Նոր տարվա խորհրդանիշն է, և հեղինակը նրա զարդարանքից խոսելով կարևոր էր համարում հավատքը, իսկ ավելորդ ու ձևական էր համարում պատրանքը:

Իմ շրջապատում տոնը նշելիս ուշադրություն են դարձնում զարդարանքին և համեղ ուտելիքներին: Ինձ Ամանորին ուրախացնում է այն, որ ինձ նվերներ են տալիս, ամեն օր համեղ ուտելիքներ եմ ուտում և ինձ ուրախացնում է այն, որ դրսում ձյուն է գալիս և ես ընկերներիս հետ ձնագնդիկ եմ խաղում: Ինձ Ամանորին տխրեցնում է այն, որ տոնածառ չենք դնում: Ինձ Ամանորին զայրացնում է այն, որ մենք Ամանորը մեր տանը չենք անցկացնում: