Գործնական քերականություն

Գործնական քերականություն

1.Կապակցության իմաստն արտահայտի՛ր մեկ ածական անվամբ, ընտրի՛ր հինգ բառ և նախադասություններ կազմի՛ր։

  • Ճահիճներով պատված-ճահճապատ
  • մանրէներ ծնող-մանրէածին
  • մարդկանց ատող-մարդատյաց
  • միայնակ կյանք վարող-մենակյաց
  • մեգով պատված-միգապատ
  • միշտ փթթած-մշտափթիթ
  • թախծոտ դեմքով-թախծադեմ
  • միրգ տվող-մրգատու
  • նոր տնկած-նորատունկ
  • նուրբ հնչող-նրբահունչ
  • շահույթ բերող-շահույթաբեր
  • շեկ վարսերով-շիկահեր
  • շատ շնորհներ ունեցող-շնորհաշատ
  • ինչքից զուրկ-ընչազուրկ
  • ոսկուց ձուլված-ոսկեձույլ
  • ուշքը կորցրած-ուշակորույս
  • մաքուր գրած-մաքրագիր
  • Զինվորը գնաց ճահճապատ մի տեղ:
  • Երեկվա համերգի այն աղջիկը նրբահունչ ձայն ուներ:
  • Ես չեմ սիրում այն մարդկանց, ովքեր մարդատյաց են:
  • Գյումրի գնալիս իմ ճանապարհը միգապատ էր:
  • Իմ քույրիկը շիկահեր է:

2.Տրված բառերի կազմությունն ու զրությունր բացատրի՛ր:

  •  Անհյուրընկալ =ան+հյուր+ընկալ,-բարդածանցավոր
  •  զրուցընկեր =զրուց+ընկեր,-բարդ
  •  դյուրընկալ =դյուր+ընկալ,-բարդ
  •  գահընկեց =գահ+ընկեց,-բարդ
  •  անընդհատ =ան+ընդ+հատ,-ածանցավոր
  •  համընթաց =համ+ընթաց,-բարդ
  • միջօրե =միջ+օր+ե,-բարդածանցավոր
  • հանապազօրյա =հանապազ+օր+յա,-բարդածանցավոր
  •  ոսկեզօծ =ոսկի+զ+օծ,-բարդածանցավոր
  • ապօրինաբար =ապ+օրեն+ա+բար,-ածանցավոր:

3. Բառերը գրի՛ր միասին, գծիկով կամ անջատ՝ հանելով փակագծերը։

  • Թելիկ-մելիկ, չորս հինգերորդ, գիրկընդխառն, գլուխկոտրուկ, ձյուն-ձմեռ
  • Արագոտն, արյունարբու, ըստ ամենայնի, ծափ-ծիծաղ, աչքով-ունքով անել
  • Ազդրոսկր, աղաչանք-պաղատանք, ամեն ոք, ականջօղ, աղի-լեղի
  • Ամպհովանի, այստեղ-այնտեղ, այս կերպ, ամսեամիս, այբբուբեն
  • Այդօրինակ, անթիվ-անհամար, կոտր ընկնել, այլևս, աներձագ
  • Այնուհանդերձ, անել-դնել, աշխարհ ընկալում, առաջ բերել, ատամ փորիչ
  • Ասող խոսող, արդ ու զարդ, արքայից արքա, արև այրուք, արմանք-զարմանք։

Երրորդ շաբաթվա օրակարգ

Հունվարի 22, երկուշաբթի

9.00-9.30-Առավոտյան ընդհանուր պարապմունք

9.30-12.30

հարսանեկան ձևավորման օր, խաղերի տեսադասի նկարահանման նախապատրաստություն

  • Այլ երկների հարսանեկան ծեսի ձևավորում
  • Այլ երկների հարսանեկան ավանդույթները

13.00-14.00-Սպորտ

Հունվարի 23, երեքշաբթի

9.00-9.30-Առավոտյան ընդհանուր պարապմունք

9.30-10.00-աշխատանք ջոկատում

10.05-11.00-Երգ

11.00-12.30-Ընտրություն

12.30-13.00-ընդմիջում

Օրվա խորհուրդը՝ ազգային խաղերի փորձեր, այլ երկրների ազգային խաղեր, տեսադասեր

Հունվարի 24, չորեքշաբթի

9.00-9.30-Առավոտյան ընդհանուր պարապմունք

9.30-10.00-աշխատանք ջոկատում

Օրվա խորհուրդը

  • Այլ երկրների ձևավորման առանձնահատկությունների ուսոմնասիրում
  • Գաթայի պատրաստում

12.30-13.00-ընդմիջում

 

13.00-14.00-Աշխատանք ջոկատում

Հունվարի 25,  հինգշաբթի

10.05-11.00-Երգ

11.00-12.30-Ընտրություն

  • հարսանեկան ուտեստների պատրաստում դպրոցի խոհանոցում
  • այլ երկների ուտեստների ուսումնասիրություն։

 

Հունվարի 26՝, ուրբաթ

  • Մասնակցություն հարսանեկան տոնախմբությանը

Հաշվետվություն

Երրորդ շաբաթը այդքան էլ հետաքրքիր չէր: Մենք popcorn-ից մնացած գումարով գնեցինք պարագաներ և պատրաստեցինք խմոր, իսկ այդ խմորով ամեն մեկս մեզ համար պատրաստեցինք պիցցա: Մեր պիցցաները մենք էինք ձևավորում:  Հետո այդ պիցցաները եփեցինք և կերանք: Մենք գնացել էնք երգի դասերի, գնացել ենք պարի, որտեղ խաղացել ենք հավվալա: Պարի դասերին մենք հիմնականում հարսանեկան երգեր էինք երգում: Ընկեր Աննան մեզ նաև պատմում էր ամեն երգի իմաստն ու խորհուրդը: Մենք  նայեցինք վրացիների հարսանեկան պարը և դա ինձ շատ դուր եկավ: Այս շաբաթ մենք ամեն օր մի հարսանեկան ծեսի էինք ծանոթանում՝ հարսանեկան  ուտեստներ, նվերներ, ավանդույթներ, ազգային խաղեր:

Այս շաբաթ եղանք նաև բրուտանոցում և պատրաստեցինք տարբեր զարդեր:

 

Երկրորդ շաբաթվա օրակարգ

Հունվարի 15-19-ը
Երկուշաբթի
9.30-12.30 – Աշխատանք նախագծով՝
  • երգի ձայնագրություն երաժշտական տաղավարում (Deck the hall)
  • “Խիզախ արծիվներ” թիմի մասնակցություն գիտակների ակումբին
  • The European Chain Reaction նախագծի այլ երկրների տեսահոլովակների դիտում, քվեարկություն
12.30-13.00 – Ընդմիջում
13.00 – 14.00-Ֆիզկուլտուրա` ըստ սովորողների ընտրած մարզաձևերի
____________________________________________________________________________________
Երեքշաբթի
9.30-11.00-աշխատանք խոհանոցում` “Ուսումնական արտադրություն” նախագծով
11.00-12.30-Սովողների ընտրությամբ գործունեություն
12.30-13.00-Ընդմիջում
13.00-14.00-Պար
____________________________________________________________________________________________
Չորեքշաբթի
9.30-11.00-
  • երգի ձայնագրություն երաժշտական տաղավարում (We wish you a Merry Christmas, Feliz Navidad)
  • Խեցեգործություն
12.30-13.00-Ընդմիջում
13.00-14.00-Սպորտ
____________________________________________________________________________________________
Հինգշաբթի
9.30-11.00-Այցելություն սահադաշտ
12.30-13.00-Ընդմիջում
13.00-14.00-Նախապատրաստվում ենք օտարալեզու մեդիուրբաթին
____________________________________________________________________________________________
Ուրբաթ
9.30-12.30-երգի ձայնագրություն երաժշտական տաղավարում (Jingle bell rock, Santa Claus is coming to town)
Պար, երգ
12.30-13.00-Ընդմիջում
13.00-14.00-Ջոկատային առօրյա՝ Դիջիթեք, շաբաթվա ամփոփում, հաջորդ շաբաթվա անելիքների քննարկում

Հաշվետվություն

Ճամբարային երկրորդ շաբաթում մենք, արդեն մասնակցեցինք գիտակների մրցույթին, մեր խմբի անունը “Խիզախ արծիվներ” է: Մենք այս շաբաթ նաև նայեցինք ուրիշ երկրների պատրաստած ֆիլմերը The European Chain Reaction նախագծի շրջանակներում և քվեարկեցինք դրանց համար: Մեր արած քվեարկությունները ուղարկել ենք հանձնաժողովին: Սպասում ենք արդյունքներին: Մենք պիցցայից մնացած գումարով գնեցինք եգիպտացորեն և պատրաստեցինք բոլորին հայտնի ուտելիքը՝ ադի-բուդին: Իմացանք նաև, որ ադի-բուդիի անգլերեն անվանումը “popcorn”-ը անգլերենից թարգմանաբար նշանակում է թռվռացող եգիպտացորեն: Նորից կեսը կերանք, իսկ կեսը վաճառեցինք: Ճամբարային երկրորդ շաբաթը իմ ամենասիրելի շաբաթն է, որովհետև մենք գնացինք սահադաշտ: Այնտեղ ինձ շատ դուր եկավ և ես առաջին անգամ էի գտնվում այնտեղ, բայց ես միանգամից սովորեցի: Սահադաշտ գնացինք ոտքով և ոտքով էլ վերադարձանք: Շատ հոգնած վերադարձանք, բայց շատ ուրախ:  Մենք գնացինք նաև Արևելյան դպրոց և այնտեղ երգեցինք ու պարեցինք անգլերեն ու ռուսերեն երգեր: Արևելյան դպրոցի սովորողները իրենց մարզասրահում լեգո-քաղաք էին կառուցել, որի միջով գետ էր անցնում:

 

Առաջին շաբաթվա օրակարգ

Հունվարի 8-12-ը

Երկուշաբթի

9.00-9.30 – Ընդհանուր պարապմունք

9.30-12.30 – Աշխատանք նախագծով՝

  • պատրաստվում ենք The European Chain Reaction նախագծին,
  • թարգմանական աշխատանք 100 energizers,
  • ֆիլմի տեսագրման նախապատրաստում
  • Հունվարի 19-ի մեդիուրբաթի նախապատրաստական աշխատանքներ

12.30-13.00 – Ընդմիջում

13.00 – 14.00-Ֆիզկուլտուրա` ըստ սովորողների ընտրած մարզաձևերի

Երեքշաբթի

9.00-9.30 Ընդհանուր պարապմունք

9.30-11.00-աշխատանք խոհանոցում` “Ուսումնական արտադրություն” նախագծով

11.00-12.30-Սովողների ընտրությամբ գործունեություն

12.30-13.00-Ընդմիջում

13.00-14.00-Աշխատանք նախագծերով-Դիջիթեքյան հայտերի լրացում, անհատական պլանների հրապարակում

Չորեքշաբթի

9.00-9.30 Ընդհանուր պարապմունք

9.30-11.00

11.00-12:30-Պար

12.30-13.00-Ընդմիջում

13.00-14.00-Սպորտ

Հինգշաբթի

9.00-9.30 Ընդհանուր պարապմունք

9.30-11.00-Աշխատանք ջոկատում՝ իթվինինգի ֆիլմի նկարահանում, հունվարի 19-ի մեդիաուրբաթի փորձ

11.00-12.30-Ընտրությամբ գործունեություն

12.30-13.00-Ընդմիջում

13.00-14.00-Խեցեգործություն

Ուրբաթ

9.00-9.30 Ընդհանուր պարապմունք

9.30-12.30-Այցելություն Հարավային դպրոց, մեդիաուրբաթի Ավետիսների միասական փորձ

12.30-13.00-Ընդմիջում

13.00-14.00-Ջոկատային առօրյա՝ Դիջիթեք, շաբաթվա ամփոփում, հաջորդ շաբաթվա անելիքների քննարկում

Հաշվետվություն

Մենք ճամբարային առաջին շաբաթվա ընթացքում շատ բաներ ենք արել, հատկապես տպավորել է “The European Chain Reaction” նախագծին մասնակցելը: Մենք վաֆլիներից դոմինո պատրաստեցինք, այդ ամենը նկարեցինք, նյութ պատրաստեցինք և ուղարկեցինք այդ նախագծին: Մենք պիցցա պատրաստեցինք՝ կեսը վաճառեցինք, իսկ մյուս կեսը կերանք, վաճառած գումարից էլ 3000 դրամ աշխատեցինք: Հարավային դպրոցում երեխաները մեզ էին սպասում և մենք, առանց ժամանակ կորցնելու, հեծանիվներով ճամփա ընկանք դեպի Հարավային դպրոց: Մենք այնտեղ մասնակցեցինք Ամանորյա ավետիսների փորձին: Այս շաբաթվա ընթացքում մենք նաև խաղացինք տարբեր տեսակի խաղեր, մենք անգլերեն խաղերը թարգմանեցինք և փորձարկեցինք: Նաև խաղացինք Simon says խաղը: Մենք Գիտակների մրցույթի համար թիմ հավաքեցինք և մեր թիմի ավագ Արևիկը մասնակցեց վիճակահանությանը: Ըստ վիճակահանությանը մենք պետք է մրցույթին մասնակցեինք հունվարի 15-ին:

Ճամբարային առօրյայի մեջ ներառված էին նաև պարի, երգի, սպորտի դասեր: Շաբաթը հետաքրքիր անցավ:

Ուսումնական ձմեռ․ արձակուրդային առաջադանքներ|12.22 — 8.01|. Տնային աշխատանք

Ինչո՞վ է առանձնանում Ամանորն իմ ընտանիքում

Մեր ընտանիքում ամեն տարի կա գրաֆիկ, բայց մինչ գրաֆիկին հասնել եկեք խոսենք մեր ուտելիքների մասին: Մայրիկս դեկտեմբերի քսանհինգից-ից մինչև հունվարի մեկը պատրաստում է Ամանորյա տարբեր տեսակի ուտելիքներ: Եթե ուզում եք իմանալ, թե ինչ ուտելիքնե, ապա ասեմ՝ կիեվսկի կոտլետ, բլինչիկ, իշլի քյուֆթա, դոլմա, խմորեղեն և մեր հայկական ավանդական երկու ուտելիքները՝ պասուց դոլման և փախլավան: Մայրիկս ամեն ինչ շատ համեղ է պատրաստում և այսպես ասած ունի ոսկե ձեռքեր:

Հիմա անցնենք մեր գրաֆիկին: Մենք Ամանորը, այսինքն դեկտեմբերի երեսունմեկը անցկացնում ենք մեր տանը: Ամեն տարի մենք հունվարի մեկին գնում ենք հայրիկիս հորեղբոր տուն, հունվարի երկուսին գնում ենք հայրիկիս հորաքրոջ տուն, հունվարի երեքին գնում ենք գյուղ մորաքրոջս և տատիկիս տուն (նրանք միասին են ապրում), և մեկ գիշեր այնտեղ մնալուց հետո մյուս օրը առավոտյան միասին գալիս ենք մեր տուն, երգում, պարում և ուրախանում:

Ես կարդացել եմ <<Օլիվեր Թվիստի արկածները>>:

<<Օլիվեր Թվիստ>> պատմվածքում կային շատ կերպարներ, բայց ամենաշատը դուր եկավ Օլիվեր Թվիստի կերպարը, որովհետև նա որբ երեխա էր, բայց շատ-շատ դժվարությունների միջով անցավ: Ինձ դուր եկած հատվածը այն էր, երբ Օլիվեր Թվիստը որոշում է ոտքով գնալ Լոնդոն, և դա իրեն հաջողվում է, այդտեղից հետևություն ենք անում, որ նա շատ համառ, անվախ և իր ասածի տեր տղա է: Ինձ դուր չեկավ գրպանահատ երեխան, որովհետև նա գողություն էր անում և ուզում էր Օլիվեր Թվիստիներ խառնել այդ պատմության մեջ:

Ես դիտել եմ <<Չարլին և շոկոլադե ֆաբրիկան>> ֆիլմը:

Ինձ այս ֆիլմը շատ-շատ դուր եկավ, ես այս ֆիլմը դիտելիս այնպիսի զգացողություն ունեի, որ գտնվում եմ ֆիլմի մեջ, որ այդ գործողությունները, որոնք կատարվում էին ֆիլմի մեջ, կատարվում էին ինձ հետ: Ինձ ամենից շատ դուր եկավ Ուիլլի Ուոնկայի կերպարը, որովհետև այդ կերպարի մեջ մի առանձնահատուկ բան կար, որը ես մյուս կերպարների մեջ չէի տեսնում: Սա ամենալավ ֆիլմն էր, որ ես դիտել էի իմ կյանքի ընթացքում: Ես ֆիլմը դիտելիս շատ բաներ հասկացա և նաև շատ բաներ սովորեցի: Ես հասկացա, որ կյանքում չի կարելի լինել՝ ագահ, շատակեր, ինքնավստահ և անշնորհք: Ես ֆիլմի սովորեցի, որ աշխարհում ամենաթանկ բանը դա ընտանիքն է, որ ընտանիքից կարևոր բան չկա այս աշխարհում, ինչպես կարծում էր Չարլին:

 

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ընկեր Լիլիթին, որովհետև նա մեզ ծանոթացրեց այսպիսի բաների հետ, մենք կարողացանք կարդալ լավ գրքեր, կարողացանք դիտել լավ ֆիլմեր և դրանց շնորհիվ մենք կկարողանանք ավելի ճիշտ պատկերացում կազմել կյանքի մասին: