1. Բացատրի՛ր բառարանի օգնությամբ հետևյալ բառերը՝  քիվ, սայթաքել, գուրգուրանք, գողունի, նիրհ, ակ (ակունք), տիղմ, կլանչոց, կածան, խաշամ:

Քիվ-Հորիզոնական ելուստ, որ դուրս է ձգվում պատի վերին մասից կամ պատուհանների ու դռների վերևից, սայթաքել-Ոտքը սահել՝ գայթել, սոթ տալ, գուրգուրանք-Խանդաղատանք, գորով ու փաղաքշանք, գողունի-Գողացված, գողությամբ ձեռք բերված, նիրհ-Քնին նախորդող թմրություն, նինջ, ակունք-Այն տեղը, որից սկիզբ է առնում գետը, տիղմ-Հանքային կամ օրգանական նյութերից առաջացած կպչուն նստվածք ջրերի (ծովերի, գետերի, լճերի) հատակին կամ ճահիճներում, կլանչոց-Շան աղիողորմ հաչոց, կաղկանձյուն, կածան-Ոտքի նեղ ճանապարհ, արահետ, շավիղ, խաշամ-Նույնն է՝ Խազալ:

  1. Բնութագրի՛ր հերոսին՝ հիմնավորելով տեքստից դուրս բերած հատվածներով։

Բակում, արևի տակ, ես նստել էի կոճղին և հաց ուտելով կարդում էի քաջագործությունների մասին մի գիրք։

Տղան շատակեր և ամաչկոտ էր:

  1. Գտի՛ր կերպար-պատկեր հակադրություններ կարդացածդ հատվածում։
  2. Նկարագրի՛ր անտառի շնչառությունը։

Անտառը գեղեցիկ կանաչ և խշխշոցով լի մի վայր էր:

  1. Մի քիչ դժվար էր ուտվում, որովհետև ես չէի գնացել խոզերը փնտրելու, բայց ես ուտում էի: …Նրա մաքուր հայելու մեջ ես տեսա իմ կուշտ ու հիմար դեմքը, բայց շատ էի ծարավ, կռացա ջուր խմելու: — Այս տողերից կարելի  է եզրակացնել, որ տղան՝ (ընտրիր մեկ կամ ավելի տարբերակ և  հիմնավորի՛ր)

ա) միամիտ էր

բ) եսասեր էր

գ) թուլամորթ էր

դ) անկուշտ էր

ե) անպատասխանատու էր

զ) վախկոտ էր

է) խելացի էր

Անկուշտ էր, որովհետև անընդհատ հաց էր ուտում: Եսասեր էր, որովհետև միայն իր մասին էր մտածում:

  • -Դու գիրքդ կարդա — այս արտահայտությունը օգտակա՞ր խոսք է, թե վնասակար. ինչու՞:
  • Այս արտահայտությունը վնասակար խոսք էր, որովհետև դա նշանակում է ոնցոր դու գործ չունես ավելի լավա գիրքդ կարդա:
  • Ինչու՞ է պատմվածքի վերնագիրը «Հացը», դու ինչպե՞ս  կվերնագրեիր։
  • Ես այս պատմվածքը կվերնագրեի <<Գերագնահատվածը>>:
  • Ստեղծագործական աշխատանք. թեմա՝ Ես արժանի եմ իմ ընտանիքին, ընտանիքս էլ՝ ինձ:

Մի ընտանիք է լինում այդտեղ բոլորը իրար հետ սիրալիր են լինում: Ընտանիքում ապրում են երեք հոգի՝ հայրիկը, մայրիկը, դստրիկը և որդին: Որդին ընտանիքի ամենաաշխատասեր մասնիկն էր, դուստրը մի քիչ թամբալություն էր անում, մայրիկը առավոտից իրիկուն քրտնաջան աշխատում էր, իսկ հայրիկը աշխատում էր կոշիկի գործարանում, կոշիկ էր կարում: Տղան դեռ դպրոցական էր և նա այնքան աշխատասեր էր, որ իր դասերը շուտ վերջացնում էր և ամեն իրիկուն գնում էր իրենց հարուստ հարևանի մոտ գումարով աշխատելու: Երբ իր հորը վտարեցին աշխատանքից և մինչև ինքը աշխատանք կգտներ, ընտանիքը պահում էր որդին: Մայրը ամեն ինչ անում էր, որ տղայի համար լավ լինի: Անցավ մեկ ամիս և հայրիկը գտավ աշխատանք, նա այդ կապակցությամբ շատ ուրախ էր և ամեն ինչ իր տղայի համար էր անում: Նրանք մեկը մյուսին լրացնում էին և ողջ ընտանիքով նրանք իրար արժանի էին:

Գործնական քերականություն

1. Ընդգծի՛ր անորոշ առումով հինգ գոյական  յուրաքանչյուր  շարքում։ Անծանոթ բառերը բացատրի՛ր Ստեփան Մալխասեանցի բացատրական բառարանիօգնությամբ։

  • Տնօրեն, հյուլեն, հասցեն, պատճեն, միջօրեն, ապավեն, քվեն, քերծեն, այբբուբեն, ծովահեն։
  • Մարգարեն, ցորեն, ծվեն, ասեկոսեն, ժապավեն, հրազեն, բազեն, շիմպանզեն, պարեն, ափսեն։
  • Այգին, հագին, բագին, այրուձին, վրձին, սվին,շվին, կացին,աքացին, դարբին։
  • Ներբան, գուլպան, կորնգան, նոպան, սպան, հրահան, դերձան, կաթսան, գուսան, հարիսան։

2. Ընդգծիր որոշյալ առումով հինգ գոյական  յուրաքանչյուր  շարքում։ Անծանոթ բառերը բացատրի՛ր  Ստեփան Մալխասեանցի բացատրական բառարանիօգնությամբ։

  • Ապակին, տիկին, տնկին, նախկին, թխկին, լուցկին, ոսկին,երեցկին, կարկին, կրկին։
  • Շիլան, թալան, փալան, գլան, կռվան, հանգրվան, բակլան, օսլան, կուլան, կթղան։
  • Հերյուն, ավյուն, լուն, ձուն, կնյուն, կորյուն, ուրուն, արուն, ձեղուն։
  • Լոքոն, ջարդոն, թերթոն, դշխոն, երեկոն, բոքոն, թափոն, դրածոն, զրոն, գործոն։

3. Լրացրու՛ բաց թողնված տառերը` կետերի փոխարեն գրելով օ կամ ո:

Առօրյա, թռչորս, ողորկ, անօրգանական, բարորակ, անդորրություն, անօրինակ, անորսալի, անօգուտ, որբանոց, փող, հայորդի, ովքեր, օդանավ, սալորօղի, անօգտակար, դեղնազօծ, օրրան, միօրինակ, ամենաորակյալ, շտապօգնություն, ջրօրհնեք, այդօրինակ, հօգուտ, օվկիանոս, անօգնական, հոգս,  բնօրրան, օրորոց, փղոսկր, կրկնօրինակ, խաղաղ օվկիանոսյան, մեղմօրոր, մեղմորեն,  ոսկեզօծ,  հանրօգուտ, յուրօրինակ, ցածրորակ, անորակ, արագոտն, առօրեական, միջօրե, միջօրեական, կիրակնօրյա,  վաղորդյան, օրըստօրե, նախօրոք, չօգնել, չօգտվել, երկարօրյա, չարորակ: