Տնային աշխատանք

Պաուլո Կոելոյի  «Ամանորյա հեքիաթ»-ը։ 

Լինում  են երեք մայրիներ, դե ինչպես գիտեք մայրիները շատ դանդաղ են աճում: Դարերի ընթացքում նրանք ամեն ինչ տեսնում են, թե ով է դառնում թագավոր, թե ով ում հետ է կռվում և ինչ է կատարվում աշխարհում: Երեք մայրիները ամեն ինչից խոսել էին և չգիտեին, թե ինչի մասին խոսեին: Մայրիները մտածեցի խոսել ապագայի մասին և ամեն մեկը պահեց մի երազանք: Անցավ մի երեք օր և անտառահատները եկան: Նրանք կտրեցին մայրիներին և տարան ամեն մեկին ինչ-որ տեղ: Նրանց երազանքները կատարվեցին, բայց մի քիչ ուրիշ ձև, քան իրենք էին պատկերացնում:

 

Ես այս պատմվածքից անծանոթ բառ չունեմ:

 

Ժամանակն անցնում էր, և ահա մի անգամ աստղազարդ գիշերով մի ամուսնական զույգ, որը գիշերակաց չէր գտել, որոշեց գիշերել այն գոմում, որը պատրաստված էր առաջին մայրու փայտից:
Կինը հղի էր: Եվ այդ գիշեր որդի ունեցավ և նրան դրեց փափուկ խոտի վրա`մսուրի մեջ:

Հենց այդ ժամանակ էլ մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ. ինքը հենարան դարձավ Երկրային Արքայի համար:

Այս հատվածի ասելիքը այն է, որ այդ փոքրիկ երեխան Հիսուսն է և նա ավելի կարևոր է, քան ինչ-որ մի արքա ու մայրին իր երազանքից ավելի լավ բանի հասավ: