Տնային աշխատանք
Գործնական քերականություն
1.Փակագծերում տրված բառերից մեկն րնտրի´ր ու պահանջվող ձևով գրի´ր ընդգծված բառի փոխարեն:
- Զարդասեղանին ինչե՞ր Էին դրված: (Սանր, սանրեր)
- Թե մազերը ի՞նչ աներ ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (սանր, սանրեր)
- Նվերը մի գեղեցիկ ի՞նչ էր: (Սանր, սանրել)
- Նա մի շատ բարի ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)
- Եթե իրոք ի՞նչ աներ, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ)
- Եկողն ամենաչար ո՞վ Էր: (Կախարդել, կախարդ)
- Հավաքվեցին չար ու բարի ովքե՞ր: (Կախարդել, կախարդ)
- Պատին մի աղջկա ի՞նչ Էր կախված: (Նկարել, նկար)
- Սիրով որ ի՞նչ աներ, նկարը սիրուն կստացվեր: (նկարել, նկար)
2. Նախադասությունները լրացրո´ւ: Գրածդ բայը (բայերը) ընդգծի´ր:
- Եթե մարդիկ ծովում ապրեին ամեն օր կլողային:
- Եթե գրքերը ծառերի վրա աճեին անվերջ կլինեին:
- Եթե տները գնդի ձև ունենային, ապա կգլորվեին:
- Եթե ծիածանի տակով անցնելը հեշտ լիներ լավ կլիներ:
3. Նախադասության ընդգծված բառերը համաձայնեցրու’:
Օրինակ ՝ Ինձ մոտ նոր դասագրքեր կա: -Ինձ մոտ նոր դասագրքեր կան:
- Նրա մազերը սև է:-Նրա մազերը սև են:
- Քո երգերն ամբողջ քաղաքում երգվում է:-Քո երգերն ամբողջ քաղաքում երգվում են:
- Կատվի աչքերը ճրագի պես վառվում էր:-Կատվի աչքերը ճրագի պես վառվում էին:
- Ուրախ էր անցնում նրա օրերը:-Ուրախ էին անցնում նրա օրերը:
- Ցրտերն ընկավ:-Ցրտերն ընկան:
- Ջրերը կտրվեց:-Ջրերը կտրվեցին:
- Գրածիդ մեջ սխալներ կա:-Գրածիդ մեջ սխալներ կան:
- Քաղաքում ինչ-որ լուրեր է պտտվում:-Քաղաքում ինչ-որ լուրեր են պտտվում:
- Այնպես փախան, որ հետքերն էլ չի երևում:-Այնպես փախան, որ հետքերն էլ չեն երևում: