Գործնական քերականություն

1.Փակագծերում տրված բառերից մեկն րնտրի´ր ու պահանջվող ձևով գրի´ր ընդգծված բառի փոխարեն:

  1. Զարդասեղանին ինչե՞ր Էին դրված: (Սանր, սանրեր)
  2. Թե մազերը ի՞նչ աներ ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (սանր, սանրեր)
  3. Նվերը մի գեղեցիկ ի՞նչ  էր: (Սանր, սանրել)
  4. Նա մի շատ բարի ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)
  5. Եթե իրոք ի՞նչ աներ, մուկ կդառնայիր: (Կախարդել, կա­խարդ)
  6. Եկողն ամենաչար ո՞վ Էր: (Կախարդել, կախարդ)
  7. Հավաքվեցին չար ու բարի ովքե՞ր: (Կախարդել, կախարդ)
  8. Պատին մի աղջկա ի՞նչ Էր կախված: (Նկարել, նկար)
  9. Սիրով որ ի՞նչ աներ, նկարը սիրուն կստացվեր: (նկարել, նկար)

2. Նախադասությունները լրացրո´ւ: Գրածդ բայը (բայերը) ընդգծի´ր:

  1. Եթե մարդիկ ծովում ապրեին ամեն օր կլողային:
  2. Եթե գրքերը ծառերի վրա աճեին անվերջ կլինեին:
  3. Եթե տները գնդի ձև ունենային, ապա կգլորվեին:
  4. Եթե ծիածանի տակով անցնելը հեշտ լիներ լավ կլիներ:

3. Նախադասության ընդգծված բառերը համաձայնեցրու’:

Օրինակ ՝ Ինձ մոտ նոր դասագրքեր կա: -Ինձ մոտ նոր դասագրքեր կան:

  1. Նրա մազերը սև է:-Նրա մազերը սև են:
  2. Քո երգերն ամբողջ քաղաքում երգվում է:-Քո երգերն ամբողջ քաղաքում երգվում են:
  3. Կատվի աչքերը ճրագի պես վառվում էր:-Կատվի աչքերը ճրագի պես վառվում էին:
  4. Ուրախ էր անցնում նրա օրերը:-Ուրախ էին անցնում նրա օրերը:
  5. Ցրտերն ընկավ:-Ցրտերն ընկան:
  6. Ջրերը կտրվեց:-Ջրերը կտրվեցին:
  7. Գրածիդ մեջ սխալներ կա:-Գրածիդ մեջ սխալներ կան:
  8. Քաղաքում ինչ-որ լուրեր է պտտվում:-Քաղաքում ինչ-որ լուրեր են պտտվում:
  9. Այնպես փախան, որ հետքերն էլ չի երևում:-Այնպես փախան, որ հետքերն էլ չեն երևում:

Թողնել մեկնաբանություն