1.Կա 20 ձի, յուրաքանչյուրի ձիու  համարը համապատասխանում է իր անվանը: Ամեն ձի ունի 4 պայտ: Քանի պայտ կա հիմա  բոլոր ձիերի վրա միաժամանակ, եթե կենտ համարներով ձիերից ընկնում է 2-ական պայտ իսկ զույգ համարով ձիերից 1-ական պայտ:

50

2.Գտեք կատվին բվերի մեջ:

2605869440.jpg

3.Ոսկեզուգ չինական փասյանը ուտում է հատիկավոր կեր, օրինակ՝ ցորեն, գարի:  Նրանք օրական ուտումեն 70-100գ կեր: Առաջին օրը նա կերավ 100գ կեր:  Երկրորդ օրը բկլիկություն արեց և կերավ 300 գրամ կեր:  Երրորդ օրը որքա՞ն կեր նա կերավ:

Վատ զգաց իրեն և կեր չկերավ:

4.Սև, մեծ լաբրադոր, կյանքի տևողությունը`17 տարի:  Կեր`1կգ աղացած միս՝ օրը մեկ անգամ: Լաբրադորը 5-10 տարեկանում կերավ 1825 կգ միս, իսկ 10-15 տարեկան 5 անգամ շատ: Քանի՞  կգ կեր նա կուտի 15-20 տարեկանում:

5 անգամ շատ, քան 10-15 տարեկանում:

5.Ոզնու ձագն  իր վրա ունի 150 հատ ծակող փուշ և նա կարողանում է ծակել 8 կենդանու: Նրա մայրը ունի նրանից 4 անգամ շատ ծակող փուշ: Ոզնու մայրը քանի՞ ծակող փուշ ունի և դրանցով քանի՞ կենդանու կարող է ծակել:

Ոզնու մայրը ունի 600 հատ ծակող փուշ և կարող է ծակել 32 կենդանու:

6.Նապաստակն ու սկյուռիկը որոշել էին ամանորի համար զարդարել եղևնիները: Նապաստակը ամեն մի եղևնու վրա կախում էր 5 հատ խաղալիք, իսկ սկյուռիկը նապաստակից 3-ով ավել: Սկյուռիկը սկսում է եղևնիները զարդարել նապաստակից 3 օր հետո: Քանի՞ օր հետո նրանց կախած խաղալիքների քանակը կհավասարվի:

5 օր հետո

7.Գյուղացին ունի 20 ոչխար: 1 ոչխարը օրեկան ուտում է 5 կգ խոտ: Որքա՞ն խոտ է պետք գյուղացուն 3 ամսվա համար (դեկտեմբեր,հունվար,փետրվար):

9000 կգ

Լրացուցիչ խնդիր

Գիշեր  է, անձև է գալիս: Հավանականություն կա՞, որ 72 ժամ անց կլինի արևոտ եղանակ:

Ոչ: