Տնային աշխատանք

Փիրըլ Ս. Բաքի  «Սուրբ ծնունդի օրվա առավոտ:

Ռոբի հայր՝ Ադամը բարի, աշխատասեր և լավ մարդ էր: Ռոբի մայրը, այդքան էլ բարի չէր, քան նրա հայրը: Ռոբը սիրում էր անակնկալներով և ուրախ օր դարձնել իր ընտանիքի համար, այսինքն նա շատ բարի էր և մի քիչ էլ քնկոտ:

Ինձ թվում է, որ հայրը սխալ էր, իսկ մայրը ճիշտ, որովհետև տասնհինգ տարեկանում որդու պարտականությունն է օգնել իր ծնողներին ամեն հարցում, եթե տղան լիներ հինգ կամ վեց տարեկան, հոր ասածը կհամարեի կատարյալ ճիշտ:

Ռոբը այդ ձևով փորձեց նվեր մատուցել, որովհետև իր հայրը ամեն առավոտ տանջվելով այդ բավական դժվարին աշխատանքը ստիպված էր անել, իսկ Ռոբը, որպեսզի այդ օրվա իր հոր տանջանքը մի քիչ պակասեցնի դիմեց նման քայլի:

Ստեղծագործական աշխատանք

Ամանորյա ամենալավ նվերը

Մի ընտանիք է լինում, նրանք շատ աղքատ են լինում, նրանց հայրը  Ռուսաստանում էր, որպեսզի գումար աշխատի և կարողանան ապրել: Արդեն մոտենում էր Ամանորը, դեկտեմբերի քսանհինգն էր: Ընտանիքում չորս հոգի էին՝ հայրը, մայրը, որդին և դստրիկը: Որդին յոթ տարեկան էր, իսկ դուստրը՝ հինգ, նրանք շատ էին ուզում, որ իրենց հայրը իրենց հետ նշեր նոր տարին: Հայրիկը փորձեց անակնկալ մատուցել իր երեխաներին և նրանց հետ խոսելու ժամանակ իր կնոջն ասաց, որ  չի կարողանա գալ Հայաստան․ նրանք պետք է ստիպված Ամանորը նշեն երեքով: Նրանք շատ էին տխրել և նույնիսկ ուզում էին չնշել Նոր տարին, միայն իրենց հայրը լիներ իրենց կողքին: Հենց եկավ դեկտեմբերի երեսունի գիշերը, երեխաները, արդեն քնած էին, երբ ինչ-որ մեկը թակեց նրանց դուռը: Հայրիկն իր ամենավերջին գումարը չէր խնայել, որպեսզի իր կնոջն ու երեխաներին լավ նվերներ գներ: Մայրիկը դուռը բացեց և, երբ տեսավ ամուսնուն ուրախությունն աննկարագրելի էր, նա շատ էր ուրախացել: Նրանք երեխաներին չարթնացրին, որպեսզի անակնկալը չփչացնեին: Առավոտյան երեխաները արթնացան և, երբ տեսան իրենց հորը, աշխարհի ամենաերջանիկ մարդիկ դարձան․ այնպես էին ուրախացել, որ հայրիկին բաց չէին թողնում, անվերջ գրկում ու համբուրմ էին: Այդ օրը նրանք նշեցին ողջ ընտանիքով և երեխաների ու կնոջ համար ոչ թե հայրիկի գնած նվերներն էին կարևոր, այլ այն, որ նրանք միասին էին իրենց ողջ ընտանիքով։ Կյանքում էլ է այդպես՝ ամենալավ բանը կամ նվերը ընտանիքն է, եթե ընտանիքից մեկն էլ բացակայի, այն ընտանիք չի կոչվի:

Հարցազրույց իմ մայրիկից