Տնային աշխատանք

  1. Արտաշես 1-ինի բարենորոգումները՝

    Ռազմական բարեփոխումներ-Արտաշես |-ը բանակը բաժանեց չորս սահմանակալ զորավարությունների՝ ըստ աշխարհի չորս կողմերի: Պետության կարևորագույն պաշտոններում Արտաշես|-ը նշանակեց իր մերձավորներին:

    Վարչական բարեփոխումներ-Արտաշես |-ը Մեծ Հայքի տարածքը բաժանեց 120 գավառների: Նա կարգավորեց երկրի կառավարման համակարգը:

    Հողային բարեփոխումներ-Հողային բարեփոխման հետ են կապվում սահմանաքարերը, որոնց վրա կան արամեատառ անձանագրություններ:

    Մայրաքաղաք Արտաշատի հիմնադրումը-Երկրի կյանքում կարևոր իրադարձություն էր նոր մայրաքաղաքի՝ Արտաշատի հիմնադրումը Ք. ա. 185 թվականին: Պատմագիր Պլուտարքոսի հաղորդմամբ՝ մայրաքաղաքի տեղն ընտրել և թագավորի առաջարկով քաղաքի հատակագիծը կազմել է Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալը: Նա, հալածվելով Հռոմից, որոշ ժամանակ ապաստան էր գետ Հայաստում: Դրանից ելնելով՝ հռոմեական պատմագրության մեջ Արտաշատը հիշատակվում է որպես <<Հայկական Կարթագեն>>: Կառուցվեցին ճոխ ապարանքներ, տաճարներ թատրոն և այլ շինություններ: Արտաշատը դարձավ ժամանակի խոշորագույն քաղաքներից մեկն աշխարհում:

Գործնական քերականություն

«Գոյական  անուն»

1.Ընդգծի՛ր առարկա նշանակող բառերը։

Կարծր, հեռու, մշտապես, ընկերություն, տրորել, քամի, տնքալ, թերևս, աղմուկ, գիրք, աբեղա, սև, ագռավ, շարել, խյուս, ցնդել, մնալ, վախճան, հինգ, հարկավ, միայն, ստվեր, լուռ։

2.Ընդգծի՛ր անձնանիշ գոյականները։

Ախոյան, սարկավագ, ծղրիդ, կախարդ, հնազանդ, դուստր, ջորի, խնամի, լորիկ, ածիկ, աներձագ, արշավ, արմավ, կայսր, խնամակալ, արգանակ, ականջ, աղախին, բժիշկ, բրուտ, գուշակ, բազե։

3.Առանձնացրու’ կազմությամբ բարդ գոյականները և բառակազմական վերլուծության ենթարկի՛ր (գրիր արմատ, ածանց, միջնածանց, հոդակապը):

  • Ահազանգ-ահ-ա-զանգ, ուղեգորգ-ուղի-գորգ, ամենուր-ամեն-ուր, հանրաքվե-հանր-ա-քվեարկություն, այսօր-այս-օր, կեսօր-կես-օր, նստատեղ-նստել-ա-տեղ, տեղնուտեղը-տեղ-ու-տեղ:
  • Ձկնկիթ-ձուկ-ն-կիթ, դիտորդ-դիտել-որդ, խճավազ-խիճ-ա-վազ, սփյուռքահայ-սփյուռք-ա-հայ, խցանահան-խցան-ա-հան, լեռնագոգ-լեռ-ա-գոգ, գովազդ-գովել-ազդել, թռչնաբույն-թռչել-բույն:
  • Կշռաթաթ-կշռել-ա-թաթ, չորեքթաթ-չորեք-թաթ, դիմափոշի-դիմաց-ա-փոշի, քառակուսի, նորաթուխ-նոր-ա-թուխ, հանքագործ-հանք-ա-գործ, քայլերգ-քայլ-երգ, ջրասուզակ-ջուր-ա-սուզվել-ակ։

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

1. Լրացրո՛ւ հետևյալ հատվածի կետադրությունը.

Ձուկը, երբ ուշքի եկավ,-ասաց մարդու լեզվով։

-Բարի տղա՛, ինչ-որ սիրտդ կուզի, ասա՛,ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

Ինձ մի այնպիսի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ,-ասաց պատանին՝ մի փոքր մտածելուց հետո:

Դու սեր ես ուզում հրաշալի տղա՛, շա´տ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինի՛ր, գնա մարդկանց մեջ, երգի՛ր,-խրատեց ձուկը: Եվ, երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացի՛ր, որ քարը սիրտ դարձավ: Եվ  փաթաթվելով ալիքների մեջ, նա սուզվեց ծովի խորքը:

2.Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս:

Ծանր առարկա-ինչպիսի՞, կանաչ արտ-ինչպիսի՞, բարձր տանիք-ինչպիսի՞, գունավոր նկար-ինչպիսի՞, բարակ ժապավեն-ինչպիսի՞, նեղ ճանապարհ-ինչպիսի՞, պղտոր գետ-ինչպիսի՞:

3. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:

  • Ո՞վ ի՞նչ արեց:

Ես հաց կերա:

  • Ի՞նչը ի՞նչ եղավ:

Գրիչը ընկավ:

  • Ովքե՞ր ի՞նչ են անում:

Մարդիկ ապրում են:

  • Ինչե՞րը ի՞նչ են լինում:

Մոլորակները պտտվում են:

4. Գրի՛ր՝  յուրաքանչյուր նախադասության  մեջ գործողություն կատարողն ո՞վ է, (ովքե՞ր են) և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

Օրինակ՝ Վերջերս  այնտեղ հյուր հաճախ եք գնում:  — Դուք:

  1. Երկու հարյուր կիլոմետր կտրել. եկել եմ, որ մի բան հարցնեմ:-Ես:
  2. Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց ես կտրել:-Դու:
  3. Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել:-Նա:
  4. Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք:-Մենք:
  5. Հետաքրքիր բան եք մտածել:-Դուք:
  6. Մեզ ամեն տարի այցելում են:-Նրանք: