Ստեղծագործական աշխատանք

Ինչ կլիներ, եթե․․․

Ի՞նչ կլիներ, եթե ես շրջապատ չունենայի: Ի՞նչ կլիներ, եթե ես ընկերներ չունենայի: Ի՞նչ կլիներ, եթե ինձ հետ ոչ ոք չշփվեր: Այդ ժամանակ ինձ համար ապրելը շատ դժվար կլիներ, քանի որ առանց ընկերների և քեզ համար կարևոր մարդկանց չես կարող գոյատևել, ամեն ինչ դատարկ ու անշունչ կլիներ:

Օվկիանոսային էներգիա

Տեսանյութի վերլուծություն

Ես այս տեսանյութից հասկացա, որ գիտնականների մի խումբ, փորձում է էներգիա ստանալ Ատլանտիան օվկիանոսից: Էլիզաբեթ Սթոլքը ապրում էր ծովի եզրին և նա նայելով ջրին, տեսնում էր էներգիայի հսկայական պաշարներ:

Բույսերի խնամք

Մենք տեխնոլոգիայի ժամանակ, գնացինք տեսանք, որ մարմարյա սրահի բույսերի հողը մասամբ չոր է, եկանք վերցրեցինք ցնցուղները, գնացինք այնտեղ և ջրեցինք այն բույսերը որոնց հողը չոր էր, իսկ այն բույսերը, որոնք որ խոնավ էին չջրեցինք, որովհետև ձմռանը հարկավոր է ուշ-ուշ ջրել բույսերը, քանի որ ջուրը քիչ է գոլորշիանում: Մենք գիտենք, որ ամռանը ջուրը ավելի շուտ է գոլորշիանում, քանի որ շոգ է: Մենք վերադարձանք <<ջերմոց-բուծարան>> այնտեղ համեմատաբար ցուրտ էր: Փաթաթվող բույսերի մի մասի տերևները մի փոքր դեղնել էին: Մենք մաքրեցինք դեղնած տերևները, ջրեցինք այն բույսերը, որոնց հողը չոր էր, փխրեցրեցինք այն բույսի հողերը, որոնք կարծրացել էին:

23846371_2003335976619125_1382523184_n.jpg23846225_2003335973285792_673031276_n.jpg

23845116_2003335966619126_1229127872_n.jpg

 

Գործնական քերականություն

Համանունները ձևով նույն, իմաստով տարբեր բառերն են։

1.Մեկնաբանի՛ր, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել տրված բառակապակցություններն ու նախադասությունները։

  • Բարձր հարկ —բարձրահարկ շենք, բարձր գումար:
  • ավել գնել —գնել ավելին, մաքրող պարագա:
  • ոչխարի հոտ —ոչխարի խումբ, ոչխարի բույր:
  • մետաքսի կտոր —մետաքսյա կտոր, մետաքսից մի կտոր:
  • նա ջրում է —նա ջրի մեջ է, նա ծաղիկներն է ջրում:
  • նա գնում է —նա հեռանում է, նա գնումներ է կատարում:

2.Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

  1. Նա երկու օր ավել աշխատեց։|Շատ|
  2.  Անկյունում դրված էր մի մաշված ավել։|Մաքրության գործիք|
  3. Վարպետը կատարեց դետալների յուղում։|Դետալները յուղեց|
  4.  Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։|Բանջարեղենը տապակեց յուղի մեջ|
  5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով։|Կար անող|
  6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։|Ունակ|
  7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։|Նյութերի միացում, ձուլում|
  8. Թխվածքի խմորում չամիչներ կային։|Խմորի մեջ|
  9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։|Գնդակը դարպասը ուղարկել|
  10.  Բաժակի մեջ գոլ ջուր կար։|Գոլ ջուր|

3.Տրված համանուններով կազմել նախադասություններ։

  1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
  2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
  3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական գործիք)
  4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
  5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված հանդիսավոր օր):

Ես կաթի սերը չեմ սիրում:

Ես երեկ հեռուստացույցով տեսել եմ լողացող կետ:

Իմ շարադրության մեջ ես օգտագործել եմ կետը:

Ես քանոնով չափումներ եմ կատարում:

Իմ հորեղբայրը քանոն է նվագում:

Ձմեռը իմ մեջ դող է մտնում:

Ես կուզեյի ունենալ դող:

Երեխաների տոնը հուլիսի մեկին է:

Իմ ձայնի տոնը բարձր է: