Ընթերցանություն

«Ընթերցում եմ, իսկ դու՞․․․» նախագծով 

Ես այս նախագծով կարդացել եմ երկու գիրք, որոնք կոչվում են <<Օլիվեր Թվիստ>> և <<Անտեսանելի Տոնինոն>>:

<<Օլիվեր Թվիստ>> պատմվածքում կային շատ կերպարներ, բայց ամենաշատը դուր եկավ Օլիվեր Թվիստի կերպարը, որովհետև նա որպ երեխա էր, բայց շատ-շատ դժվարությունների միջով անցավ: Ինձ դուր եկած հատվածը այն էր, երբ Օլիվեր Թվիստը որոշում է ոտքով գնալ Լոնդոն, և դա իրեն հաջողվում է, այդտեղից հետևություն ենք անում, որ նա շատ համառ, անվախ և իր ասածի տեր տղա է:

<<Անտեսանելի Տոնինոն>> պատմվածքում Տոնինոն դասը չէր սովորել և գիտեր, որ ուսուցիչը նրան հարցնելու է: ԵՎ նա ուզում էր անտեսանելի դառնար և այդպես էլ եղավ, բայց հետո հասկացավ, ամենակարևորը իր ընտանիքը ու ընկերությունն է, նա այդ բանը հասկացավ այն ժամանակ, երբ նա անտեսանելի էր և նրան ոչ լսում էին ոչ էլ տեսնում և նա չէր կարողանում խոսել իր հայրիկի ու մայրիկի հետ, խաղալ իր ընկերների հետ և նա ուզեց, որպեսզի լինի սովորական մարդ և այդպես էլ եղավ: Տոնինոի կերպարը ինձ դուր չեկավ, որովհետև նա շատ լկստված ու ծույլիկ էր: