Ուսումնական աշուն․ արձակուրդային առաջադանքներ|10.28 — 5.11|

Ես աշնանային արձակուրդների ժամանակ կարդացել եմ հետևյալ պատմվածքը <<Ինչով են մարդիկ իրար նման>>:

Պատմվածքը ինձ դուր եկավ, այնտեղ կային շատ հերոսներ և կերպարներ, որոնցից ինձ տպավորեցին հովվի և օդաչուի կերպարները, որովհետև օդաչուն ավելի շատ ծիծաղելի կերպար էր, իսկ հովվի կերպար ավելի շատ բարկացած պապիկի էր նման: Ինձ դուր եկավ այն, երբ տղան դասավորում էր իր խաղալիքները և հիշում էր իր մանկությունը: Այս պատմվածքը մի քիչ էլ ֆանտաստիկ էր, որովհետև իմ կարծիքով չի կարող լինել, որ խաղալիքները տղայի բացակայության ընթացքում լինեին սովորական մարդ, այսինքն կարողանային խոսել, ման գալ, քայլել, լսել, շարժվել, մի խոսքով ասած սաղանային: Ինձ թվում է, որ վերնագիր պատմվածքի հետ կապ չուներ:

Ես դիտել եմ մի ֆիլմ հետևյալ վերնագրով <<Մեծ և բարի հսկան>>:

Ինձ շատ-շատ դուր եկավ այդ ֆիլմը այդտեղից ես շատ բաներ սովորեցի: Այնտեղ նույնպես կային շատ կերպարներ, բայց ինձ դուր եկավ հսկայի կերպարը: Ես մտածում եմ, հսկան ճիշտ արեց, որ աղջկան իր հետ տարավ, քանի որ աղջիկը որբ էր և մանկատանն էր ապրում այդ պատճառով նա իրեն հսկայի մոտ ավելի ուրախ և հանգիստ էր: Ես շատ սիրեցի հսկային, որովհետև նա աղջկա հետ դիմեց անգլիայի թագուհուն և նրանք միասին համախմբված կարողացան ոչնչացնել մյուս մեծ հսկաներին, որոնք միշտ փորձում էին ուտել մարդկանց: Ինձ թվում է, որ հսկան մի քիչ գեշ էր, կարող էին ավելի գեղեցիկ հսկա վերցնել ֆիլմի համար: