Դառնացած ժողովուրդ

Ես համաձայն եմ այս հոդվածով արտահայտած Թումանյանի մտքի հետ։ Հայ ժողովուրդը սովորել է ոչինչ չանել, բայց սպասել լավ արդյունքի, իսկ եթե իր կողքինը ունի արդյունք, նա կսկի գիշերները չքնել մտածելով, թե ինչպես օրինակ՛ Պողոսը հասավ այդպիսի հաջողության, նա կհետաքրքրվի կփորձի այնպես անել, որ Պողոսի ապագա գործերը չստացվեն, մի փոքր անհաջողությունից կուրախանա, բայց նա երբեք չի մտածի, թե ինչն է ինքը սխալ արել և փորձի ուղղել։ Մարդիկ միշտ համեմատվում են ուրիշների հետ և այդպես թերագնահատում իրենց, իսկ դա խանգարում է նրանց արդյունքի հասնել։ Իմ կարծիքով այս հոդվածը պետք է կարդա ամեն հայ և փորձի հասկանալ, թե ինչ է ցանկացել Թումանյանը ասել։ Այս հոդվածից ինձ ամենաշատը դուր եկավ Թումանյանի վերջին խոսքը, որտեղ նա ասում է, որ այս ամենի ելքը կլինի այն, որ մենք վերջապես հասկանանք, որ դժբախտ ենք և դրա համար են այս խնդիրները։ Վերջում էլ ավելացնում է «ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»։

Թողնել մեկնաբանություն