Ես արդեն եղել էին Գյումրիում, բայց այս ճամփորդությունը հետաքրքիր էր այնքանով, որ մենք առաջին անգամ էինք ճամփորդում մեր անգլերենի ուսուցչուհու հետ։

Ճանապարհը ուրախ էր և շատ արագ անցավ, մինչև հյուրանոց հասնելը մենք մտանք Գյումրու թիվ 28 միջնակարգ դպրոց և իրականացրեցինք սովորող-սովորեցնող նախագիծը։ Հետո մենք, արդեն ճանապարհից հոգնած գնացինք հյուրանոց։ Հյուրանոցը շատ բարձր մակարդակի վրա էր և ամեն հարմարություն կար։ Հյուրանոցի բակում կար ֆուտբոլի և բասկետբոլի դաշտ, մենք խաղացինք և երեկոյան դուրս եկանք քայլքի։ Մենք քայլեցինք հրապարակներով, այցելեցինք շատ հնագույն և կարևորագույն վայրեր, օրինակ՝ <<Մեր մանգության տանգոն>> ֆիլմի բակը, <<Եռանկյունի>> ֆիլմի պատշգամբը և այլն․․․

Երկրորդ օրը մենք արթնացանք, նախաճաշեցինք և գնացինք Սև բերդ։ Այդ բերդը սեփականություն էր և այն վերակառուցվել էր Բալասանյանների ընտանիքի կողմից 2014-ից 2017 թվականների ընթացքում։ Երբ մենք մտանք ներս մեզ թվաց, որ պալատ ենք մտել, որովհետև այն ձևով շատ էր նման պալատի, բակում կար թնդանոթ և մինչ մուտքին հասնելը կամուրջի վրայով էինք անցնում։ Հետո գնացինք Ախուրյան բերդ, որը գտնվում էր Մարմարշենում։ Տեսանք Հեղնար աղբյուրը, որը կարծես թե շատ լավ էր պահպանվել։ Հետո գնացինք հյուրանոց և բակում ֆուտբոլ էինք խաղում, քանի որ շատ շոգ էր, մենք գնացինք ներս, հավաքվեցինք բոլորով և սկսեցինք տարբեր խաղեր խաղալ։ Մենք շատ լավ ժամանակ էինք անցկացնում։ Երեկոյան մենք կրկին դուրս եկանք քայլելու, գնացինք Գյումրու Ֆուդ Կորտ և հաց կերանք, մեզ շատ էր դուր եկել գիշերային Գյումրին և մեր քայլելու ժամանակ անձրև սկսեց գալ ու ավելի հետաքրքիր դարձրեց մեր ճանապարհը։ Հյուրանոց գալուն պես մենք հավաքվեցինք մի սենյակում և սկսեցինք խաղալ ինտելեկտուալ խաղեր, մի փոքր խաղալուց հետո գնացինք քնելու։

Երրորդ օրը մենք գնացինք Անիպեմզա, որը շատ մոտ էր Թուրքիայի հետ ունեցած մեր սահմանին, սահմանից այն կողմ քաղաք Անին էր, որն այնքան մոտ էր, բայց միևնույն ժամանակ այնքան հեռու, որ ուզում էիր մոռանալ այդ սահմանի ցանկապատների մասին և քայլեիր դեպի այնտեղ։ Հետո մենք գնացինք Երերույք, որտեղ տաճար տեսանք և այդ տաճարը շատ յուրահատուկ էր, այն ուներ բոլոր այն ամենը, ինչը պետք կգար պաշտպանվելու համար, այն չորս կողմից փակ էր և ուներ տանիք։ Երբ մենք մտանք ներս տեսանք կենդանիների համար նախատեսված մի վայր, որըգետնից ցածր մի փոս էր և փակած էր փայտե ճաղերով։ Այդ փոսը որսի համար էր, որ մարդիկ կենդանիներ որսային կամ գերիներ բերեին ու գցեին այդտեղ։ Հետո մենք եկանք Երևան և հասկացանք, որ շատ իզուր եկանք, պետք մի քանի օր էլ մնայինք։

Թողնել մեկնաբանություն