Հրանտ Մաթևոսյան«Կանաչ դաշտը»

Կանաչ դաշտի հեղինակը շատ պատկերավոր է ներկայացրել, թե ինչ է մայրական բնազդը և ծնողի անհանգստությունը իր երեխայի նկատմամբ։ Այս պատմվածքում այդ ամենը ներկայացվում է ձիու տեսքով։ Պատմվածքում մի ձի փորձելով պաշտպանել իր զավակին գայլից, սատկում է և հնարավորություն է տալիս իր երեխային՝ ապրելու ու վայելելու կյանքը։ Ես չեմ մեղադրում գայլին, որովհետև նրա երեխաներն էլ իրեն են սպասում ու սպասում են քաղցած վիճակում։ Գայլն էլ մտածում է, որ արագ կերակրի իր երեխաներին ու այդ պատճառով որս է անում, դա նույնպես ծնողի անհանգստություն է և հոգատարություն իր երեխայի հանդեպ։

Թողնել մեկնաբանություն