Աղբյուրը՝

Շիրակի մարզի՝ Սառնաղբյուր գյուղի բարբառ։

Առյուձն, էշն ու աղվեսն

Առյուծն խիվնդցավ էդա բժիշկները խորհուրդ տվեցին.

-Եթե էշու անգժներն ու սիրդն էպեն, էդա ջուրը առյուծն խմա, կլավնա։

Կանչին աղվեսին ու ըսին․

-Մի ճար էրա մի էշ բեր։

-Խա, պատասխաներ աղվեսը, մեխատ ծանոթ ավանակ կա էսինչ արոտում, մկա կբերեմ։

Աղվես գնաց, գդավ իշուն ըսեց․

Է ախպերս, էռնեկ քեզի, գդելեմ մենձ ախպորտ, ով կուզա քեզի տենա։ Ինքն գազաններուն թագավորն է, դու պդի իրա խեդ թագավորես։ Ավանագն խավատաց ու գնաց առյուձի մոտ։

Առյուձն կուզեր խեղդեր իրան, բայց էշն փախավ։ Խասնելով իրա հեդևից, աղվեսն խարցուց․

Հնչիա կփախնիս.

-Պակելուց բողազս ցավաց, ըսեց ավանագն։

Բեսամտ սիրուց է, ըսեց աղվեսը, ետե դու էլ իրան պակես պեսամտ կուրխնաս։

Եվ էշն եդ դարձավ պակելու առյուծին։ Էսի բռնելով ավանագի բողազից, մեռցուց նրան ու ինքն պառկավ հանգստանալու։ Աղվեսն մեգից հանեց ավանակի սիրտն, կդրեց անգժներն ու կերավ, ըսելով, «ետե ըսիգ դեղ է, ուրեմն ընձիգ ավելի պետկ է, քան առյուծին»։ Հեդո մոդիկցավ բժշկին ու առյուծին, ըսեց․

-Զարմանալի բան, էշն ոչ սիրտ ունի ոչել անգաճ։

Երբ մոդգցան, տեսան, օր իսգագան չուներ, շատ զարմցան։

Մի զարմցեգ, ըսեց աղվեսն, էդի օր սիրդ ու անգաճ ունենար քու զռռոցն լսելուց ու քեզնից պրձնելուց հեդո վափշեմ չէր դառնար ու չր ընգնի քու ձեռն՝ մեռնելու։

Ով որ գլսեր, կսեր օր աղվեսն ճիշտ է։

Թողնել մեկնաբանություն