Տխուր մեռան կապուտաչյա
Երազները երկնաշող.—
Գագաթներից ես ցած իջա
Անդունդները սիրտ մաշող…

էլ ոչ մի թև ինձ, չի տանի
Դեպի բարձունքն արծաթյա.
— Խենթ անկումիս գերեզմանի
Խավարներում ինձ գթա՛ …
Ցուրտ է դարձյալ, մութ՝իմ ուղին,
Սրտումս մահ և աշուն
Մոռացել եմ ես ամենքին,
Միայն քեզ եմ ես հիշում…
Միայն ք՛եզ եմ ես աղոթում,
Քո հրաշքին անպատիր. —
Հայտնըվի՛ր սև անապատում —
Ամոքիր ու ազատվիր…

Տերյանի այս ստեղծագործությունը իմ կարծիքով ամենատխուրն է, որովհետև այստեղ մի մարդ կործանվել է, մնացել միայնակ, բայց դրա հետ մեկտեղ նա հիշում է իր սիրելիին ու աղոթում նրա համար։ Նա արդեն ընկել էր կյանքի անդունդի մեջ և չէր կարող վեր բարձրանալ ու շարժվել առաջ, այդ պատճառով էլ սկսեց աղոթել, որովհետև միայն դա կարող էր անել։

Թողնել մեկնաբանություն