Դոնալդ Բիսեթ. «Ցանկությունների ծառը»


2․Վերլուծե՛ք պատմվածքը: Ո՞րն է արտահայտված գաղափարը:
Պատմվածքը մի կախարդական ծառի մասին էր, որի տակ կանգնելիս, կարող էիր երազանք պահել և այն անպայման կկատարվեր: Պատմվածքի գլխավոր հերոսի անունը Ուիլիամ Քեթոգան Սմիթ էր, ով այդ ծառն օգտագործեց ի օգուտ իրեն, և ցանկացավ մի շատ վատ բան: Նա չէր սիրում երեխաներին և այդ պատճառով նա ցանկացավ, որ բոլոր երեխաները հայտնվեն լուսնի վրա և այդպես էլ եղավ: Սմիթը մի սովորական օճառ վաճառող էր, ով իր հացի փողն էր աշխատում: Հետո մի կեռնեխ եկավ ու ցանկացավ, որ Սմիթը դառնա բարի և երեխաներին հետ բերի լուսնից: Նա բարիացավ և երեխաներին բերեց լուսնից ու հրավիրեց իր տուն զվարճանալու:

Պատմվածքի ասելիքն այն է, որ մարդ եթե ինչ-որ մեկին չի սիրում, չպետք է նրա վատը ցանկանա և չպետք է վատություն անի: Նա կամ պետք է փորձի ինչ-որ հաշտության եզրեր գտնել կամ հեռու մնա այդ մարդուց ու խուսափի նրա հետ հանդիպումներից:
3. Համացանցից ձեռք բերել տեղեկություններ հեղինակի մասին:

Դոնալդ Բիսեթ հայտնի անգլիացի մանկագիր, նկարիչ և դերասան, թատրոնի ռեժիսոր։

Ծնվել է 1910 թվականի օգոստոսի 3-ին Անգլիայի Բրենտֆորդ քաղաքում։ Որպես դերասան Բիսեթը նկարահանվել է 57 ֆիլմում։ Առաջին դերը խաղացել է 1949 թվականին «Go-round» ֆիլմում։ Նա աշխատել է նաև թատրոնում՝ որպես բեմադրիչ՝ բեմադրելով մանուկների համար իր իսկ գրած հեքիաթները։ Շատ հաճախ նա նաև խաղացել է այդ ներկայացումներում։ 1954 թվականին նա հրատարակում է իր հեքիաթների առաջին գիրքը՝ «Կարդա՛ ինքդ» վերնագրով, որին հաջորդում են «Զրույց վագրի հետ», «Միրանդա բադիկի արկածները», «Մոռացված ծննդյան օրը» հեքիաթների շարքը։ Բոլոր հեքիաթների նկարազարդումները կատարել է հենց ինքը՝ Դոնալդ Բիսեթը։

Բիսեթը մահացել է 1995 թվականի օգոստոսի 18-ին Լոնդոնում։

Թողնել մեկնաբանություն