Գրականություն ( միջնադարյան հայ գրականություն)

Սուրբ Ներսես Շնորհալի (Ներսես Դ Կլայեցի, Ներսես Երգեցող, հունիսի 4, 1102, Հայոց Միջագետք — օգոստոսի 13, 1173, Հռոմկլա, Կիլիկիայի Հայկական Թագավորություն), հայ եկեղեցական գործիչ, աստվածաբան, բանաստեղծ, երաժշտագետ, երգահան, պատմիչ, 1166 թվականից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Իր բազմատաղանդության համար ժամանակակիցների կողմից կոչվել է Շնորհալի։

Հանելուկներ

Նա ապրում է շարժուն տան մեջ,
Ծտի նման խայտում անվերջ,
Առավոտից մինչ իրիկուն
Չունի հանգիստ ու չունի քուն:

(Ձուկ)

* * *

Երեկ տեսա մի քարավան
Ճամփա ելած՝ գնում էր Վան,
Պոչ-պոչ բռնած, շարքով կարգին
Մի-մի հատիկ առած մեջքին:

(Մրջյուն)

Մի բան գիտեմ զարմանալի,
Նա մագիլներ ունի հավի,
Մութ անտառն է իրար տալիս,
Հարթում սիրուն ու ետ գալիս:

(Սանր)

Ներսես Շնորհալի «Առաւոտ լուսոյ»

Մի հատված

Առաւօտ լուսոյ, արեգակն արդար, առ իս լոյս ծագեայ:
Բխումն ի Հօրէ, բխեա ի հոգւույս, բան քեզ ի հաճոյս:
Գանձդ ողորմութեան, գանձիդ ծածկելոյ, գտող զիս արա:
Դուռն ողորմութեան, դավանողիս բաց, դասեցո վերնոցն:

Թողնել մեկնաբանություն