Իմ Կոմիտասը

Տեղեկատվական տարբեր աղբյուրներից տեղեկություններ Կոմիտասի մասին

Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Թուրքիայի Քյոթահիա քաղաքում`   երաժշտասեր մի ընտանիքում: Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տասը տարեկանում կորցնում է հորը: Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Գևորգ Դ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար:

Խոսք երախտիքի

ԱՇԽԱՐՀԻ ՄԵԾԵՐԸ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ

ԿՈՄԻՏԱՍ

Սև ամպրոպը գոռաց ահեղ,
Կայծակ շողաց երկնքում,
— Գարուն ա, ձուն ա արել, —
Կոմիտասն է հեկեկում:
Կանցնի ամպը վախի պես կույր,
Ցավը սրտում կմնա,
Սև երկնքում աստղերը բյուր
Արյան նման կցոլան:
Ժամանակի միջով կանցնի,
Երգի փոխված ցավ ու վիշտ,
Կոմիտասի ողբ ու լացին
Կարձագանքի հողը միշտ:
ՊԱՎԼՈ ՏԻՉԻՆԱ

<<… Ամեն անգամ, որ Կոմիտասի ձայնագրած ու դաշնակած ժողովրդական երգերը լսում եմ, կենդանանում է իմ աչքի առաջ նա իր ոգևորությամբ. ես զգում եմ և գիտեմ նրա կատարած գործը վաղանցիկ չի լինի և երկար, շատ երկար ժամանակ մեր բնիկ երաժշտական հնչյուններով սիրելի կդառնա շատ սերունդների>>
ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆ

<<Կոմիտասը մեծ ժողովրդի մեծագույն կոմպոզիտորն է, մեր երաժշտության հոգևոր հայրը: Եվ ամեն մի հայ երաժիշտ պետք է խորն ուսումնասիրի Կոմիտասի երգը, որպեսզի չկտրվի մեր ժողովրդի երաժշտության ակունքներից>>
ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Թողնել մեկնաբանություն