Ճիշտ է ես, արդեն չորրորդ անգամ էի լինում սևանի ժայռում, բայց մեկ է հաճույքով էի գնում: Այնտեղ ինձ դուր եկավ ես շատ հավանեցի ու շատ գոհ էի: Այնտեղ այնպիսի համեղ ուտելիքներ էին տալիս, որ մենք ժամերն էինք հաշվում, թե երբ ենք հաց ուտելու: Ինձ ամենից շատ տպավորեց երրորդ ուտելիքը, որը ձուկ էր և ինձ համար համեղ ուտելիք: Ես ամենաշատ տպավորված էի Արեգունի լեռով, որ մենք բարձրացանք առաջին օրը և հաղթահարեցինք այն: Ինձ համար շատ վախենալու էր, որովհետև իջնելուց ընկնելու շատ մեծ վախ կար և դա զգում էինք բոլորս: Մենք այտեղ շատ լավ ժամանակ անցկացրեցինք՝ խաղաքարտերով խաղացինք, նավակ նստեցինք, ֆուտբոլ խաղացինք և այլն: Ես շատ ուրախ եմ, որ մասնակցեցի այդ ճամփորդությանը:

Թողնել մեկնաբանություն